«Слуга народа»-ն ժողովրդի ընտրյա՞լ
Международные новостиՈւկրաինայում մարտի 31-ին տեղի կունենա նախագահական ընտրություններ: Ուկրայինայի բնակչությունն ուղղակի հիասթափված է կառավարող քաղաքական դասից` նրանց համարելով անտաղանդ ու կոռումպացված, և լիովին պատրաստ են առաջին փուլով ընտրել անսպասելի թեկնածուի` դերասան ՎլադիմիրԶելենսկուն, ով ներկայումս հասարակական կարծիքի բոլոր հարցումներով ֆավորիտ է: Արժանի՞ է վստահության երկրորդ ժամկետով առաջադրված նախագահ Պյոտր Պորոշենկոն, երբ խոստանում է արմատախիլ անել կոռուպցիան: Իրավասությունների իրականացման 5 տարիներին դա նրան չհաջողվեց և օլիգարխները շարունակում են իրենց մանիպուլյացիները կուլիսներից անդին: «Նարնջագույն հեղափոխության» մուսա և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն կոռուպցիայի հարցում առավել հուսալի է իր հայրենակիցների համար, որ չեն պահպանել նրա իշխանության տարիների կուրացուցիչ հիշողությունները: Համընդհանուր հիասթափության ենթատեքստում հասարակական հարցումներում առաջատարն ամենաանսպասելի թեկնածուն է:
Բացի անփորձությունը` հակառակորդները Զելենսկուն մեղադրում են, որ նա «Ժողովրդի ծառա» (Слуга народа) սերիալը հեռարձակող հեռուստաալիքի տիրոջ՝ Իգոր Կոլոմոյսկու խամաճիկն է: Նշենք, որ սկանդալային միլիարդատերն արդարադատության հետ բարդ հարաբերւթյունների պատճառով Շվեյցարիայում է: Չնայած այդ մեղադրանքներին` Զելենսկուն մտադիր է ձայն տալ ընտրողների 25%-ը, նա հետին պլան է մղել Պորոշենկոյին ու Տիմոշենկոյին ( յուրաքանչյուրն ունի 15%): Նա գրավում է երիտասարդներին և նրանց, ովքեր կորցրել են հետաքրքրությունը պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների նկատմամբ: Նրա ծրագրի մասին համարյա ոչինչ հայտնի չէ, բացի այն, որ ցանկանում է կարգուկանոն հաստատել և դիմել ուղղակի ժողովրդավարության:
Հարկ է նշել, որ չնայած այս ընտրություններն առանձնապես չեն հուզում ուկրաինացիներին, միջազգային հանրության համար ունեն վիթխարի հետաքրքրություն: Դրանով հետաքրքրվում են հատկապես ռուսական շրջանակաները: Դա է վկայում և Մոսկվայի աջակցությունը Դոնբասի անջատողականներին, և Ղրիմի անեքսիան 2014-ին: Վլադիմիր Պուտինը խրախուսանքով չի նայում` ինչպես է Ուկրաինան անկասելի մերձենում Արևմուտքին: Մեկ տարում ուկրաինական ապրանքների արտահանումը ԵՄ մեծացել է 17%, ԵՄ-ն դարձել է Ուկրաինայի խոշորագույն առևտրական գործընկերը` դուրս մղելով Ռուսաստանին: Պորոշենկոն ցանկանում է ավելի հեռուն գնալ: Ի դեպ՝ Վաշինգտոնը Ուկրաինայում իր հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերի շուրթերով` բացահայտ աջակցում է Պորոշենկոյին` Մոսկվային վերագրելով «միջամտություն» ընտրություններին:
Ամփոփելով նշենք, որ ԱՄՆ-ը, գուցե նաև Ռուսաստանը համոզված է, որ Պորոշենկոն վերընտրվելու է ու շարունակելու է նույն քաղաքականությունը` ինչ անցած 5 տարիներին: Բայց ոչ ԵՄ-ն, ոչ ՆԱՏՕ-ն պատրաստ չեն այդ 5 տարիներին իրենց շարքերն ընդունել Ուկրաինային` Պորոշենկոյի հետ, թե առանց նրա: Այստեղ խնդիրը միայն կոռուպցիան չէ, այ լայն, որ Ուկրաինայի արևելքում ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակն իրավական արգելք է թե ԵՄ-ին, թե ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Փաստն այն է, որ ոչ ՊյոտրՊորոշենկոն, ոչ Ուկրաինայի քաղաքական էլիտայի որևէ գործիչ պատրաստ չէ այդ հարցը լուծել: Ավելին` ընտրությունները մղում են հնարավորինս ազգայնական ու հերոսական ելույթների` Ղրիմի վերադարձի ու պատերազմում Ռուսաստանին հաղթելու թեմայով:
Անդրանիկ Հարությունյան