Առաջին խումբ. «Յունիորը Սևանը» 8 գոլ է խփել Կապանում, «Երևանը» վստահ հաղթանակ է տարել (այլ արդյունքներ)
СпортՀՀ Առաջին խմբի առաջնության 20-րդ տուրում այսօր` մարտի 7-ին, ևս 3 հանդիպում է կայացել:
Առաջատար «Յունիոր Սևանը» Կապանում մրցել է «Գանձասար-Կապան-2»-ի հետ և 8 անպատասխան գնդակ է ուղարկել վերջինիս դարպասը:
«Յունիոր Սևանը» 61 միավորով է գլխավորում Առաջին խմբի մրցաշարային աղյուսակը:
Տուրի մյուս խաղում «Ալաշկերտ-2»-ը հյուրընկալվել է «Արարատ-2»-ին ու ոչ-ոքի` 2:2 հաշվով ավարտել հանդիպումը:
Սերգեյ Էրզրումյանի թիմի կազմում աչքի են ընկել Նիկիտա Տանկովը և Միհրան Դերմենջյանը , իսկ «Արարատի» կազմում գոլեր են հեղինակել:
Այս խաղից հետո «Ալաշկերտ-2»-ը 36 միավորով շարունակում է զբաղեցնել 5-րդ հորիզոնականը, իսկ «Արարատ-2»-ը 16 միավորով գտնվում է նախավերջին` 11-րդ հորիզոնականում:
Տուրի մյուս խաղում «Երևանը» Երևանում հյուրընկալվել է «Փյունիկ-2»-ին և 3 անպատասխան գնդակ է ուղարկել վերջինիս դարպասը:
«Երևանի» կազմում գոլեր են հեղինակել Այիսի Աբեգա և Կուբի Ֆաբրիս Մոնդեսիրեն, մեկ գնդակ էլ «Փյունիկ-2»-ի ֆուտբոլիստն ուղարկել է սեփական դարպասը:
Այս հաղթանակից հետո «Երևանը» 51 միավորով գտնվում է երկրորդ տեղում:
«Բանանց-2»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Լոկոմոտովին» և ոչ-ոքի խաղացել: Թիմերն այդպես էլ չեն կարողացել գրավել միմյանց դարպասներն ու խաղն ավարտվել է 0:0 հաշվով:
«Բանանց-2»-ն այս հանդիպումից հետո իր միավորների թիվը հասցրել է 45-ի և շարունակում է եզրափակել Առաջին խմբի մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը, իսկ «Լոկոմոտիվը» 39 միավորով 4-րդն է:
Հաջորդ տուրի իր հանդիպումը «Բանանց-2»-ը կանցկացնի մարտի 10-ին` մրցելով «Բանանց-2»-ի հետ: «Լոկոմոտիվի» հաջորդ մրցակիցը կլինի առաջատար «Յունիոր Սևանը»: Հանդիպումը կկայանա մարտի 11-ին Ձորաղբյուրի մարզաբազայում: