Շախմատի կանանց ընտրանու հաջորդ մրցակիցը հայտնի է
СпортՇախմատի Հայաստանի կանանց հավաքականի հաջորդ մրցակիցն աշխարհի թիմային առաջնության հերթական տուրում հայտնի է:
Հայաստանի ընտրանին 5–րդ տուրում կմրցի ԱՄՆ ընտրանու հետ: Մյուս զույգերը կկազմեն՝ Հնդկաստան-Եգիպտոս, Չինաստան-Ռուսաստան, Ուկրաինա-Ղազախստան, Հունգարիա-Վրաստան:
Հայաստանի հավաքականը նորից նահանջեց մրցաշարային աղյուսակում և 8-րդն է: Առաջատարը Ռուսաստանն է:
Աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնություններն անցկացվում են մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Մրցաշարում ելույթ ունենալու հրավեր Հայաստանի թիմը ստացել է 2018 թվականին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր արդյունք գրանցելու շնորհիվ: Կանանց պայքարում հանդես են գալիս Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Հնդկաստանի թիմերը:Աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնություններն անցկացվում են մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Մրցաշարում ելույթ ունենալու հրավեր Հայաստանի թիմը ստացել է 2018 թվականին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր արդյունք գրանցելու շնորհիվ: Կանանց պայքարում հանդես են գալիս Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Հնդկաստանի թիմերը: