Աստծո շնորհիվ էր հաղթանակս. MIX Fight 40 մրցաշարի մասնակից
СпортԵրևանում առաջին անգամ ընթացող խառը մենամարտերի MIX Fight 40 մրցաշարում Վրաստանը ներկայացնող 72 կգ քաշային Նաիրի Մելիքյանը հաղթեց սամբոյի Հայաստանի երկակի չեմպիոն Արտյոմ Աշուղաթոյանին։ Խառը մենամարտեր MIX Fight մրցաշարին առաջին անգամ էր մասնակցում և պրոֆեսիոնալ կարիերայում առաջին հաղթանակն էր։ 2016-2017 և 2018 թվականներին դարձել է կեոկուշին կարատեի Եվրոպայի երկակի և մեկ անգամ Ասիայի չեմպիոն, որում հանդես է եկել Հայաստանի դրոշի ներքո։ Մելիքյանը մենամարտից հետո մեզ հետ զրույցում նշեց, որ շատ ուրախ է հաղթանակի համար, հենց Հայաստանում՝ մեծ թվով ջավախքցի երկրպագուների աջակցությամբ: Նաև ասաց, որ մարզումներց մեկի ժամանակ վնասել է ցուցամատը, բայց հետ չի կանգնել մենամարտից։ «Աստծո շնորհիվ էր հաղթանակս» - ասաց Նաիրին։ Մարզիկը նաև նշեց, որ մեկ ամսվա մարզումները տվել են իրենց առավելագույն արդյունքը, սակայն առաջիկայի համար պատրաստվում է նոր մրցաշարերի և խառը մենամարտեր MIX Fight 41-ին։