Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կհասնի +24-ի
ОбществоՀարավից արևադարձային տաք օդային հոսանքների Հայաստան ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ մարտի 11-ից սկսած Սյունիքի հովտային գոտում (Մեղրի, Ագարակ, Կապան և հարակից բնակավայրեր) ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի +20․․․+24, Տավուշի հովտային գոտում (Իջևան, Բերդ, Բագրատաշեն և հարակից բնակավայրեր) կհասնի +20․․․+22, Արարատյան դաշտում և Երևանում +16․․․+17 աստիճանի: