Սիրիայում ավելի քան 50 մարդ է զոհվել կոալիցիայի օդուժի հարվածից. SANA
Международные новостиԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարված են հասցրել Սիրիայի Դեյր--Էզ-Զորի նահանգում: Ինչպես մարտի 11-ին հայտնել Է SANA գործակալությունը, հարվածի հետեւանքով զոհվել Է ավելի քան 50 մարդ:
Նրա աղբյուրների տվյալների համաձայն, հարվածը հասցվել Է Էլ-Բագուզ բնակավայրի շրջանում տեղակայված ճամբարին: Ինչպես նշում Է գործակալությունը, զոհվածների մեծամասնությունը կանայք ու երեխաներ են: Ինչպես ավելի վաղ Rudaw քրդական հեռուստաալիքին հայտնել Է ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» (ԴՍՈւ) հրամանատար Ադնան Աֆրինին, քրդական կազմավորումները մարտի 10-ի երեկոյան Եփրատ գետի արեւելյան ափին վերսկսել են գործողությունը «Իսլամական պետություն» խմբավորումից ահաբեկիչների Էլ-Բագուզի հենակետի դեմ: Օդից ԴՍՈւ-ի ջոկատներին աջակցություն են ցուցաբերում արեւմտյան կոալիցիայի ռազմաօդային ուժերը, որոնք հարվածներ են հասցրել ռազմամթերքի պահեստներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: