Մխիթարյանը կարող է բաց թողնել Եվրոպայի լիգայի պատասխան հանդիպումը
СпортՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Եվրոպայի լիգայի առաջիկա հանդիպումը:
Մխիթարյանը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեն»-ի դեմ պատասխան խաղը կարող է բաց թողնել վնասվածքի պատճառով: Հայ կիսապաշտպանի մասնակցության հարցը խաղին կորոշվի հանդիպումից ժամեր առաջ:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Արսենալ»-ը 1:3 հաշվով պարտություն էր կրել: Իսկ «Արսենալ»-«Ռեն» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: