Ըմբշամարտի հավաքականի մարզիչներն ամփոփեցին Եվրոպայի առաջնության արդյունքները
СпортՀայաստանի հունահռոմեական ոճի և ազատ ոճ ըմբշամարտի հավաքականների մարզիչներն ամփոփեցին երիտասարդական ընտրանիների արդյունքները Եվրոպայի առաջնությունում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունառոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը փաստեց, որ հիմնականում գոհ չէ մարզիկների գրանցած արդյունքներից: «Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությանը մասնակցել ենք 5 մարզիկով, և միակ արծաթե մեդալը նվաճեց 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Նա պետք է հաղթեր, քանի որ աշխարհի առաջնության ժամանակ հաղթել էր նույն մարզիկին 10:0 հաշվով: Նորմալ մրցավարություն էր, ոչ մի կողմնապահություն չի եղել, միայն մեր տղաներն են մեղավոր իրենց պարտություններում»,-ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների գլխավոր մարզիչԱրմեն Բաբալարյանը:
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ ՀաբեթնակԿուրղինյանի խոսքով` մարզիկներից Վազգեն Թևանյանը և Խաչատուր Պապիկյանը կարողացան դառնալ մեդալակիրներ: «Մեծահասակների թիմում սերնդափոխություն է տեղի ունենում: Հայաստանի առաջնությունում հաղթողների մոտ 80 %-ը երիտասարդ ըմբիշներն էին: Նրանք ներուժ ունեն հետագայում լավ արդյունքներ գրանցելու»,-ասաց Կուրղինյանը:
Սերբիայում կայացած Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնություններում հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ ազատ ոճայիններ Վազգեն Թևանյանը ոսկե, Խաչատուր Պապիկյանը՝ արծաթե մեդալակիրներ: