Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն
СпортԲռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն:
Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում վայրկյաններ առաջ Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթեց ռուս բռնցքամարտիկին եւ նվաճեց չեմպիոնի կոչումը:
Իսկ նախօրեին 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հավասար մրցավեճում՝ մրցավարների որոշմամբ միավորների չնչին տարբերությամբ (2:3 հաշվով) պարտություն կրեցին ու նվաճեցին բրոնզե մեդալ: Շահերդյանը պարտվեց Ռուսաստանի, իսկ Հովհաննիսյանը Գերմանիայի ներկայացուցչին:
Ավելի վաղ՝ բրոնզե մեդալ էր նվաճել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: