Ереван, 12.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Մեր դիրքորոշումներն ավելի կտրուկ դարձնելուց պատերազմի հավանականությունն էապես չի մեծանում. Դավիթ Ջամալյան

Մադրիդյան սկզբունքները Արցախը փուլ առ փուլ Ադրբեջանին զիջելու սխեմա է. NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նա անթույլատրելի է համարում առհասարակ քննարկելը տարածքային զիջումների սխեման եւ ընդգծում՝ պետք է տեր կանգնել հաղթանակին:

«Այո, դա գուցե ադրբեջանական կողմի համար հաճո չէ եւ ընդունելի չէ, բայց նմանատիպ հակամարտություններում կոմպրոմիսներ չեն լինում»,-ասաց նա:

Հետեւաբար այդ սխեման, որ եթե կա կոնֆլիկտ, ապա պետք է այնպիսի հանգրվանի բերվի, որ երկու կողմերի համար էլ ընդունելի լինի, Ջամալյանի խոսքով, դասական առումով գեղեցիկ է հնչում, բայց դասական սխեմաները այստեղ չեն գործում, որովհետեւ հակառակորդի համար հակամարտության օբյեկտը ոչ միայն Արցախի տարածքն է, այլեւ Հայաստանի Հանրապետության տարածքի զգալի մասը:

Դավիթ Ջամալյանն ընդգծում է, որ Արցախի տարածքը զավթելու նպատակը թուրք-հայկական հակամարտության դրվագներից մեկն է:

«Համանախագահների մոտ այդ ընկալումը, որ սա գլոբալ՝ Հայաստանի տարածքների նկատմամբ թուրքական ծավալապաշտական քաղաքականության մաս է, իհարկե, չկա, նրանց ընկալման մեջ կա Արցախ, որի տարածքը վիճելի է, եւ եթե վիճելի է, ուրեմն պետք է գտնվի ինչ-որ կոմպրոմիսային տարբերակ եւ հակամարտությունը կարգավորվի: Թյուրընկալման հետեւանք է: Ես չեմ մեղադրում իրենց, խնդրի խորքին գուցե չեն տիրապետում: Իրենք տեսնում են միայն տեսանելին, բայց մենք պետք է դասեր քաղենք մեր պատմությունից՝ հստակ ճանաչելով մեր հակառակորդներին»,-ասաց Դավիթ Ջամալյանը:

Արցախին կարգավիճակ տրամադրելը տարածքների դիմաց, նրա համոզմամբ, չի կարող բերել կայունության: Նա վստահ է, որ Ադրբեջանը երբեք չի ճանաչելու Արցախի կարգավիճակը. անգամ եթե բանակցային գործընթացի նախնական փուլում նման խոստում տա, ապա տարածքները ստանալուց հետո խոստումը դրժելու է. «Որովհետեւ ինչո՞ւ ճանաչի Արցախի անկախությունը, եթե արդեն ունի ռազմավարական առավելություն եւ կարող է ուժով վերցնել մնացածը: Կարգավիճակ ստացած Արցախը կենսունակ լինել չի կարող առանց ներկա տարածքի»:

Ջամալյանն ընդգծում է, որ անգամ պատմական փորձն է հուշում՝ եթե կա ինքնորոշման համար մղվող պայքար, այդտեղ կոմպրոմիսներ չեն լինում. ինքնորոշման սուբյեկտը վաղ թե ուշ իրավասուբյեկտություն է ձեռք բերում:

«Պատկերացնո՞ւմ եք՝ ռուսական կողմը հավակնի նախկին ԽՍՀՄ 15 հանրապետություններին վերատիրանալու համար: Կայսերական նկրտումներ ունեցող արհեստական պետական կազմավորումները վաղ թե ուշ մասնատվում են, եւ ինքնորոշման ուղին բռնած եւ պետականության կերտման ուղղությամբ հաջողության հասած նախկին անկլավները ձեռք են բերում անկախություն»,- նշեց Դավիթ Ջամալյանը:

Արցախի Հանրապետության՝ բանակցային գործընթացին միանալու պահանջը այս պահին առաջ քաշելը ռազմական փորձագետը ճիշտ է համարում: Թեև նկատում է՝ երբ էլ Հայաստանի Հանրապետությունը այդ պահանջը դնի բանակցային գործընթացում, հանդիպելու է հակազդեցության Բաքվի եւ համանախագահների կողմից. «Որովհետեւ համանախագահները իրենց աշխատանքը կատարում են, իրավիճակը բերում են ինչ-որ մի կայուն վիճակի, եւ եթե դու նոր սկզբունքային հարց ես դնում բանակցային պրոցեսում, ուրեմն խախտվում է այդ քիչ թե շատ ներդաշնակ վիճակը, գլխացավանք է առաջանում: Իրենց էլ, ինչ-որ տեղ ձեռնտու չէ, բայց մենք չպետք է ղեկավարվենք այն տրամաբանությամբ, թե ինչն է ձեռնտու մեր կոլեգաներին, մենք պետք է մեր շահերով առաջնորդվենք: Այնպես որ սկզբունքորեն ես կարծում եմ, որ այո, կարելի է այդ հարցը հիմա առաջ քաշել, պարզապես շատ կարեւոր է նաեւ զուգահեռաբար անել այնպես, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները չբեկանվեն»:

Դավիթ Ջամալյանի խոսքով՝ չի կարելի հանիրավի չափազանցնել մտավախությունը, որ եթե հայկական կողմն իր դիրքորոշումներն ավելի կտրուկ դարձնի, հակառակ կողմը կդիմի պատերազմի: Նա վստահ է, որ ռազմական գործողությունները կվերսկսվեն այն ժամանակ, եթե հայկական կողմը խոցելի դառնա, եթե ուժերի հարաբերակցությունը այնպես փոփոխվի, որ ադրբեջանական ընկալումներում հստակ դառնա, որ իրենք կարող են հարց լուծել ռազմական ճանապարհով: Եվ եթե անգամ այդ ֆոնին մենք մեր դիրքորոշումները կտրուկ դարձնենք, միեւնույն է, պատերազմի հավանականությունը էապես չի մեծանում, որովհետեւ ագրեսորի համար կա շատ մեծ հավանականություն ձախողվելու:

«2016 թվականին Ադրբեջանի ագրեսիայի ձախողումը լեգիտիմացրեց Արցախի ներկա սահմանները: Լեգիտիմացրեց ոչ միայն Արցախի գոյությունը, որովհետեւ երկրորդ ագրեսիայի արդյունքում նրանք չկարողացան խնդիր լուծել, այլեւ լեգիտիմացրեց Արցախի սահմանները, որովհետեւ այդ սահմանները չնչին տարբերությամբ վերահաստատվեցին: Այս փաստը նույնպես բանակցային գործընթացում պետք է հստակ առաջ մղվի»,-նշեց ռազմական փորձագետը:

Արցախի սահմանին մոտ Ադրբեջանի լայնամասշտաբ զորավարժության ամեն շարժը, Դավիթ Ջամալյանի խոսքով, հայկական զինուժի տեսադաշտում է: Պետական սահմանների կահավորումը տեսադիտարկման սարքավորումներով սկսվել է դեռեւս 2015-ին: Այս պահի դրությամբ ամբողջ պետական սահմանը հագեցած է այդ սարքավորումներով եւ Ադրբեջանի մոտակա թիկունքը դիտարկվում է ամբողջովին, հայկական կողմը շատ հստակ տեսնում է՝ ինչ է կատարվում 10-15 կմ հեռավորությամբ:

 

Специальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностейСкидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами