Մագադանում թափառող շները հարձակվել են 5-ամյա երեխայի վրա
Международные новостиՄագադանի քաղաքային այգում թափառող շների ոհմակը հարձակվել և կծել է 5-ամյա երեխային: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, բժիշկները վիրահատել են տղային:
«Տղան կծածի հետևանքով ստացած ծանր վնասվածքներով տեղափոխվել է մարզային հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Մագադանի մարզի ղեկավարը քաղաքային իշխանություններից և իրավապահ մարմիններից պահանջել է օրենքի շրջանակներում լուծել թափառող շների խնդիրը, որոնք սկսել են հարձակվել մարդկանց վրա: Ընդունված միջոցառումների մասին քաղաքային իշխանությունները պետք է զեկուցեն մեկ օրվա ընթացքում», - ասվում է մարզի տարածաշրջանային կառավարության հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, անցյալ տարի Մագադանում թափառող շները երեք անգամ հարձակվել են երեխաների վրա: Մինչ այդ շները հոշոտելով մի կնոջ էին սպանել: