Մի ահաբեկչության քրոնիկոն
Международные новостиՎերջին օրերի համաշխարհային բոլոր լրատվականների առաջնային լուրը կապված էր Նոր Զելադիայի Քրայսչերչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած միջադեպի հետ: Կատարված հրաձգության հետևանքով զոհվել էր 49 մարդ, կան տասնյակ ծանր վիրավորներ: Ալ Նուր մզկիթի վրա հարձակումն ինտերնետում հեռարձակել է Բրենտոն Տարանտը:
Շոկահարույց տեսանյութում երևում է, որ նա կրակում է տղամարդկանց, կանանց ու երեխաների վրա: Հարձակումից առաջ Տարանտը հրապարակել է իր մանիֆեստը` «The Great Replacement», որտեղ բազմիցս անդրադառնում է սպիտակ ցեղասպանության գաղափարին: Զելանդիական իշխանությունները նրան սպանության մեղադրանքներ են ներկայացրել: Նշենք, որ 28-ամյա Բրենտոն Տարանտը կալանավորվել է մինչև ապրիլի 5-ը:
Ավստրալիական ԶԼՄ-ները հաղորդում են, որ մանիֆեստը հրապարակած տղամարդն ապրել է Գրաֆտոն քաղաքում` Սինեյից 600 կիլոմետրի վրա և աշխատել է մարզասրահում: Մանիֆեստում ասվում է, որ տղամարդը հարձակում է ծրագրել դեռևս 2017-ին` Եվրոպա այցելության ժամանակ: Մանիֆեստի հեղինակի արմատական հայացքները ձևավորվել են` հետևելով Եվրոպայի իրադարձություններին: Նա գրում է 2017-ին Ստոկհոլմում հարձակման մասին, որի պատասխանատվությունը ստանձնեց ԻՊ-ը և Ֆրանսիայում Էմանուել Մակրոնի իշխանության գալու մասին:
Ի դեպ սոցցանցերում ու ԶԼՄ-ներում ուշադրություն են դարձրել Տարանտի հրապարակած մանիֆեստում անունների և զենքի վրա գրառումների վրա: Մանիֆեստն ինքնին ծուղակ է լրագրողների համար, որ որոնել են այս ահավոր ոճրագործության պատճառները: Մանիֆեստում կա ճշմարտություն, կան արժեքավոր «բանալիներ» հրաձիգի արմատական ացման պատճառների պարզման, բայց թաքնված են շերտերի տակ` այլ խոսք չես գտնի այս շիտպոստինգի համար: Նա նկատի ունի, որ հեղինակը կարող էր կանխամտածված մի կույտի մեջ հավաքել չափազանց շատ կասկածելի որակի տեղեկատվություն` թրոլինգի համար, որպեսզի սադրի մարդկանց հուզական արձագանքը և ուշադրությունը շեղի էությունից: Տեսաֆիլմից երևում է, որ հարձակվողի զենքերի վրա գրված են անուններ ու անվանումներ: Հիմնականում` պատմական դեմքեր, որ դիմակայել են Օսմանյան կայսրությանը Բալկաններում: Օրինակ չեռնոգորցի գեներալ Մարկո Միլանով Պոպովիչը և Լազար Խրեբելյանովիչը: Զենքերի վրա հիշատակվում են մարդիկ, որ բանտարկվել են քսենոֆոբիկ սպանությունների համար: Խզակոթերից մեկի վրա գրված է «Ռոտերեմի համար», որ հիշեցնում է բրիտանական Ռոտերեմ քաղաքի սկանդալը, որտեղ տարբեր տարիքի 1400 երեխաներ երկար տարիներ ենթարկվել են սեքսուալ շահագործման ասիական ծագումով տղամարդկանց կողմից: 2015-ին դատարանի առաջ կանգնեցին 5 տղամարդ և 2 կին: Նրանց 60 մեղադրանք էր ներկայացվել` ներառյալ բռնաբաություն, անօրինական ազատազրկում:
Ընդգծենք նաև, որ խզակոթերի վրա կան բազմալեզու գրառումներ, այդ թվում` հայերեն, վրացերեն, ռուսերեն: Վրացերեն գրված են Դավիթ Աղմաշենեբելի թագավորի և Թամար թագուհու ամուսնու՝ ալանների արքայորդի Դավիթ Սոսլանի անունները: Ռուսերեն գրված է՝ «Ճակատամարտ Քարգուլի մոտ 1770» (ռուս-թուրքական պատերազմ), «Ճակատամարտ Բուլաիրի մոտ 1913»: Հայերեն գրված է Սարիղամիշի ճակատամարտ (Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական և օսմանյան կայսրությունների ամենամեծ ռազմական բախումներից է` 1914-ի դեկտեմբերի 22-ից 1915-ի հունվարի 17-ը, ավարտվել է ռուսների հաղթանակով)։
Քաղաքական գործիչներից առաջիններից մեկն ահաբեկչությանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Բրենտոն Տարանտի մանիֆեստի թիրախների թվում նաև նրա անունն էր: Բացի այդ` Տարանտը սպառնացել էր «ավերել Կոստանդնուպոլսի բոլոր մզկիթները», եթե թուրքերը փորձեն առաջանալ դեպի Եվրոպա: «Դուք կարող եք խաղաղ ապրել ձեր հողերում՝ Բոսֆորի արևելյան ափին: Սակայն եթե փորձեք բնակություն հաստատել Բոսֆորի արևմուտքում, եթե գաք Եվրոպա՝ կսպանենք ձեզ»,-ասել էր նա: Ուղղակի հավելելնք, որ Մանիֆեստի թիրախներից են նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Լոնդոնի մուսուլման քաղաքապետ Սադիկ Խանը:
Անդրանիկ Հարությունյան