Խաչիկ Չալիկյան. «Չէր կարելի սիրո և համերաշխության հզոր ազդակներն այդպես վատնել». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է ռեժիսոր, դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը, որի հետ զրույցում խոսել ենք ներհայաստանյան խնդիրների, ձևավորված մթնոլորտի ու այն առողջացնելու երաշխիքների մասին:
Մեծ ու դատարկ տարածությունը լցնելու խորհուրդը
Այսօր ես խիստ մտահոգված եմ, որովհետև մենք բոլորս ենք պատասխանատու հեղափոխության արժեքների և դրանց իրականացման համար: Մեր պահանջները շատ մեծ էին, և, դա բնական է՝ այլ կերպ չէր էլ կարող լինել: Մեզ տվել են տիեզերական բարդ խնդիր, որը նոր արժեհամակարգի կայացումն է: Պետք էր փորձել այսօրվա համաշխարհային ճգնաժամից դուրս գալու եզրերը գտնել, ճեղքում ապահովելու օրինակ դառնալ, և չէր կարելի, իրենց բնորոշած, սիրո և համերաշխության հզոր ազդակներն այդպես վատնել: Այսօր ինձ մի քիչ մտահոգում է նաև այն, որ քննադատելով՝ ակամայից հայտնվում ենք այն սև գույնի աշխարհում, որը գոյություն ունի, բայց խնդիրն այն է, որ այդ մտահոգություններն իսկապես գալիս են պատասխանատվությունից. այսօր մեր միակ երաշխիքը այդ իշխանությանը թիկունք կանգնելն է, որ մեծ ու դատարկ տարածությունը լցվի: Այսօր այդ մեծ ու դատարկ տաթյունը լցվի: Այսօր այդ մեծ ու դատարկ տացեև իշխանությունը չունի: Չարությունն ամեն օր շատանում է թե՛ էլեկտրոնային դաշտում և թե՛ կյանքում: Ինձ համար նաև շատ հուսահատեցնող է, որ հեղափոխությամբ ոգեշնչված մարդիկ կամաց-կամաց օտարանում են, բայց դա չի կարելի թույլ տալ: Մեզ պետք է հզոր լիցք կրող գաղափար: Ես համաձայն եմ՝ թող շատ բաներ քանդեն, բայց եթե փոխարենը շատ ավելի հզոր իմպուլսներ, գաղափարներ չեն տալիս, քանդելը գործ չի կարող դառնալ:
Մենք մանրացել, նպատակային դաշտում ամլացել ենք
Չարությանը ոչ թե պետք է ճնշել, հակադրվել, այլ, ի վերջո, իրականություն դարձնել այն լուսավոր ու գաղափարակիր արժեքները, որոնք մարդկանց կոգևորեն, որովհետև այդ ոգևորության լիցքը տանուլ տալ չի կարելի: Ինձ ամենից շատ մտահոգում է այն, որ այդ գերխնդրի դաշտում մենք մանրացել ենք ու լուծում ենք առօրյա խնդիրները: Գաղափարական, փիլիսոփայական, ոգեղեն ու նպատակային դաշտում մենք ամլացել ենք: Առանց զոհաբերության, առանց հայրենիքի հանդեպ սիրո, որևէ ծրագիր չի կարող գործել: Ինձ պետք չեն այն մարդիկ, որոնց պետք է լավ վարձատրենք, որ երկրի համար աշխատեն: Ո՛չ այդ մարդիկ են պետք, ո՛չ էլ իրենց ստեղծած երկիրը:
Բովանդակության և ձևի խնդիրը, տանուլ չտալու իրավունքը…
Ես կողմ եմ, թող փակեն այն նախարարությունը, ՊՈԱԿ-ներն ու թատրոնները, որոնք չեն գործել, բայց փոխարենը շատ ավելի հզոր համակարգ պետք է ձևավորե՞լ, թե՞ ոչ:
Հեղափոխությունը նախ հոգևոր զարթոնք էր, և մենք դա տանուլ տալու իրավունք չունենք: Եթե տանուլ տանք, ապա նույն դատարկ ու մեծ տարածքները ատելությամբ ու չարությամբ կլցվեն: Որպես քաղաքացի՝ չեմ տեսնում, թե ի՞նչ երկիր ենք կայացնում և ի՞նչ երկրի համար եմ ես իմ մասնագիտական դաշտում որևէ խնդիր լուծել, իսկ այսօր մենք, մեծ հաշվով, բոլոր մասնագիտական շերտերում երկիր կայացնելու խնդիր ունենք:
Առհասարակ, բովանդակության և ձևի խնդիր կա: Եթե գիտենք, թե բովանդակային առումով ինչ ենք անում, ձևն էլ համարժեք ու գեղեցիկ կլինի: Բայց շատ դեպքերում դրսևորման ձևերն էլ գեղեցիկ չեն, ինչը հուշում է այն մասին, որ գաղափարը լիարժեք չէ: Օրինակը Օպերայի սրճարաններն են: Շատ լավ են անում, իհարկե, պետք է ավելին անեն, բայց քանի որ այդ ամենի մեջ արժեքային համակարգն ընդհանրական չէ, այն մասնակի է ընկալվում: Դա նաև ձևի առումով է տգեղ ընկալվում: Առհասարակ, գաղափարը նաև իր իրականացման ֆորմատներով է ճշգրիտ արտահայտվում: Նախատեսվող հարկային օրենսդրության օրինակը բերեմ: Շատ տնտեսվարողների մոտ տպավորություն է ստեղծվում, թե այդ ամենն իրենց դեմ է արվում: Մեծ հաշվով, քանի դեռ բոլորի մոտ չկա այն ընկալումը, որ ամեն մի օրը գեղեցիկ հեղափոխություն պետք է արվի, որն ավելի մեծ՝ ոգեղեն գերխնդրի լուծման պետք է բերի, ամեն ինչ իր հետ նաև հակադարձ թշնամական վերաբերմունք է բերելու:
Գլխում հաղթահարելու անհրաժեշտությունը
Արվեստն իր մեջ սիրո ավելցուկ կրող մարդկանց արարած ոգեղեն տարածքն է, որը, ի վերջո, սիրո լիցքերով պետք է վարակի նաև հասարակությանը: Բայց նաև շատ կարևոր է, որ այդ սիրո լիցքերը կրեն նաև իշխանության ներկայացուցիչները: Եթե վարչապետն ասում է՝ աղքատությունը պետք է գլխում հաղթահարել, ապա առաջին հերթին իշխանավորներն իրենց գլխում պետք է հաղթահարեն մեծ, հզոր երկիր և արժեհամակարգ կառուցելու իրենց առաքելությունը: Այսինքն, պետք է սկսել բոլորից: Չարությունը, աղետն ու արժեհամակարգն առաջանում են այն դատարկ տարածքներում, որտեղից վտարված է սերը: Մեզ, ի վերջո, պետք է երկիրը, հայրենիքը և հեղափոխության արժեքները սիրող թե՛ մտավորական, թե՛ իշխանավոր: Այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում