Թուրքիայի արեւմուտքում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Международные новостиԹուրքիայի արեւմուտքում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Եվրոպական միջերկրյածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ցնցումները UTC ժամանակով գրանցվել են 06.34-ին:
Էպիկենտրոնը գտնվել է Աջիպայամ քաղաքից 16 կմ հարավ եւ Տեֆեննի քաղաքից 32 կմ դեպի արեւմուտք: Օջախը գտնվել է 27 կմ խորության վրա:
Հնարավոր զոհերի եւ ավերվածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: