Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
СпортՀայաստանի հրաձգության հավաքականի անդամ Հովհաննես Մարգարյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Եվրոպայի երիտասարդների առաջնության վազող թիրախ ձևի 20-ամյա մարզիկ Հովհաննես Մարգարյանը խառը վազք վարժությունում ցույց է տվել գերազանց արդյունք: Նա խոցել է 378 միավոր և մինչև 21 տարեկան երիտասարդների պայքարում գրավել 2-րդ տեղը:
Ավելի վաղ` հայ հրաձիգները թիմային բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում: Վազող թիրախ ձևի նորմալ վազք վարժության մեծահասակների պայքարում Հայաստանը ներկայացրել են միաժամանակ երեք մարզուհի: Նրանք հանդես են եկել անհատական և թիմային մրցումներում: Անհատական՝ Լիլիթ Մկրտչյան (541 միավոր, 7-րդ տեղ), Գոհար Հարությունյան (535 միավոր, 10-րդ տեղ) և Արուսյակ Գրիգորյան (531 միավոր, 11-րդ տեղ): Միասին հավաքելով 1607 միավոր՝ նրանք վազող թիրախ ձևի խառը վազք վարժությունից Եվրոպայի առաջնության մեծահասակների պայքարում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը: