Դոլարի փոխարժեքը նվազեց 486 դրամից. Եվրոն եւս էժանացել է
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 20-ին, կազմել է 485.91 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 551.46 դրամ (նվազել է 0.60 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 642.42 դրամ (նվազել է 3.05 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.55 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 240.74 դրամ, ոսկի՝ 20,429.37 դրամ, պլատին՝ 13,279.01 դրամ: