Ալաբամայի նահանգապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Международные новостиԱՄՆ Ալաբամա նահանգի ղեկավար Քոյ Իվին ստորագրել է հռչակագիր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը՝ շնորհակալություն հայտնելով նահանգապետին նման որոշման համար:
Հանձնախումբը հիշեցրել է, որ այս ստորագրմամբ Ալաբաման դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 49-րդ նահանգը:
Միակ նահանգը, որը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Միսիսիպին է: