Չինաստանում առնվազն վեց մարդ է զոհվել քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունից
Международные новостиԱռնվազն վեց մարդ Է զոհվել, եւս 30-ը՝ տուժել մարտի 21-ին Չինաստանի Ցզյանսու արեւելյան նահանգի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Յանչեն քաղաքի կառավարության հայտարարության մեջ: «19:00-ի դրությամբ հաստատվել Է, որ վեց մարդ զոհվել Է, եւս 30-ը՝ լրջորեն տուժել, կան նաեւ աննշան վնասվածքներ ստացած մարդիկ (նրանց թիվը նշված չԷ)»,-ասված Է իշխանությունների հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել Էր 12 տուժածների մասին:
Պայթյունը մարտի 21-ին տեղական ժամանակով ժամը 14:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին) որոտացել Է «Տյանցզյան» քիմիական գործարանում, որը գտնվում Է Յանչեն քաղաքային օկրուգի Սյանշույ գավառի «Չենցզյագան» քիմիական արդյունաբերական պարկի տարածքում. պայթյունի պատճառների մասին տեղեկատվություն մինչ այժմ չկա:
Պայթյունն այնքան ուժեղ Է եղել, որ Չինաստանի սեյսմիկ գործակալությունը ժամը 14:48-ին (Երեւանի ժամանակով 10:48-ին) 2,2 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցել պայթյունի վայրից ոչ հեռու գտնվող Լյանյունգանի քաղաքային օկրուգի Գուաննան շրջանում՝ նույնպես Ցզյանսուի նահանգում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: