ԱՄՆ պետքարտուղարը Երուսաղեմում այցելեց Հարության տաճարի հայկական մաս և մոմ վառեց
Международные новостиԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Երուսաղեմում այցելել է Հարության տաճար եւ տաճարի հայկական մաս։
Ինչպես տեղեկացնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ, վարդապետ Կորյուն Բաղդասարյանը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հարության տաճարի Հայոց եկեղեցուն պատկանող Աստվածամոր ուշաթափման սրբավայրում մոմ է վառել։
«Այնուհետ Հարության տաճարի տեսուչ, Սամվել վարդապետ Աղոյանը Երուսաղեմի Հայոց պատրիարքի եւ Սրբոց Հակոբյան Միաբանության անունից բարի գալուստ մաղթեց եւ ներկայացրեց Սուրբ երկրում հայկական ներկայության մասին։ Հայր Սուրբը մաղթել է, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Պոմպեոյի ջանքերը հաջողությամբ պսակվեն եւ սուրբ երկրում բնակվող բոլոր ազգերն ու կրոնների հետեւորդները ապրեն խաղաղո ու բարգավաճ միջավայրում»,–հայտնել է հայր Կորյունը։