Ինչպես ես որոշեցի ամուսնանալ առաջին պատահած մարդու հետ. Ինչ տեղի ունեցավ հետո
LifestyleԵս 17 տարեկան էի,երբ մայրս կրկին ամուսնացավ:Նրանք իրար շատ էին սիրում,սակայն իմ մասին չէին էլ հիշում:Ես կարող էի մեկ շաբաթ ապրել ընկերուհուս տանը,նրանց դա չէր հետաքրքրում:

Այդ ժամանակ ես ընկեր ունեի,հանդիպում էի նրա հետ,իսկ նա շատ ընկերներ ուներ,ում հետ մենք գնում էին զվարճանալու,գնում էին ծովափ,սարեր էինք բարձրանում,ուղղակի ժամանակ էինք անցկացնում:
Մեզ միասին հաճելի էր,սակայն այդ տղան կորցնում էր իրենց երբեմն,հատկապես երբ խմում էր:Նա շատ էր ինձ ծաղրում,գուցե հասկանում էր,որ ես իրենից կախում ունեմ,քանի որ իրենից բացի ուրիշ ոչ ոք չկար իմ կյանքում:
Մի անգամ մենք կրկին հավաքվել էինք,շատ մարդ էր եկել:Նրանց մեջ առանձնանում էր մի տղա:
Երբ մենք անտառ գնացինք,բոլորը սկսեցի զբաղվել իրենց գործերով:Ես նկատել էի,որ այդ տղան ինձ է նայում ողջ ժամանակ,սակայն դրան մեծ նշանակություն չտվեցի:Երեկոյան ընկերս կրկին խմել էր,կորցրել իրեն,կռվեց,վիճեց,ինձ սկսեց ծաղրել:Ես այլևս չէի դիմանում,սկսեցի լացել,որոշեցի,որ պետք է ինչ-որ բան փոխել:Այսպես արդեն անհնար էր շարունակել:

Այդ ժամանակ ինձ մոտեցավ այն տղան.թույլտվություն հարցրեց նստելու համար:Մենք բավականին երկար զրուցեցինք,ծիծաղեցինք միասին:Ամբողջ գիշեր մենք զրուցում էինք կյանքից,աշխարհից,ամեն ինչից:Պարզվեց,որ նա զինվորական է,պետք է գնա Հեռավոր Արևելք ծառայության:Ես նրան պատմեցի իմ կյանքի մասին:
Երբ տուն վերդարձանք,ես ցանկություն չունեի տուն գնալու:Օլեգը նստեց կողքիս ,մի քանի րոպե լուռ նայեց,հետո ամուսնության առաջարկ արեց:Ես նայեցի նրան,հասկացա,որ կորցնելու ոչինչ չունեմ:Համաձայնեցի:
Մեզ շատ արագ գրանցեցին,քանի որ նա զինվորական էր:Այսպես սկսեց մեր ընտանեկան կյանքը:
Պարզվեց,որ նա շատ լավ մարդ է,նուրբ,ուշադիր:Ես չեմ նկարագրի մեր ամուսնությունը,սակայն կասեմ,որ մենք ամուսնացած ենք արդեն 15 տարի:Ես պաշտում եմ ամուսնուս,նա ինձ ձեռքերի վրա է պահում,մենք տղա ունենք,ում նա պաշտում է:Նա ինձ օգնեց ստանալ բարձրագույն կրթություն,գտնել լավ աշխատանք: