Նոր «երկրաշարժ» Մերձավոր Արևելքում
Международные новостиԱշխարհի ամենազգայուն կետը՝ Մերձավոր Արևելքն օրերս ցնցվեց հերթական անգամ. հրեական Պուրիմի տոնի օրը, Դոնալդ Թրամփը ճանաչեց Իսրայելի իրավունքը Գոլանի բարձունքների վրա: Իրականում Իրայելին ընդառաջ ԱՄՆ նոր քայլը չի ազդելու իրավիճակի վրա, նույնիսկ նվազեցնելու է առկայծող կոնֆլիկտի լարումը: Ենթադրվում է, որ Թրամփի հայտարարությունից հետո Արմագեդոն չի լինի: Սակայն մենք դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու օրինակով գիտենք, որ նման գործողություններն ավելի շուտ հանգստացնում են անհանգիստներին` ցույց տալով արնահեղության ու արնախմությանան հեռանկարայնությունը:
Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը Գոլանի բարձունքների վրա լուրջ քաղաքական ու իրավական հետևանքներ է ունենալու: Նրանց կարգավիճակն ավելի դժվար է Իսրայելի համար, քան Հուդայի ու Սամարիայի (Արևմտյան ափինը): Հուդան ու Սամարիան և Արևելյան Երուսաղեմն Իսրայելը նվաճել է 1967-ի 6-օրյա պատերազմում: Մինչև այդ տարածքն Օտտոմանյան կայսրությանն էր` բրիտանական մանդատի ներքո և հորդանանյան անօրինական օկուպացիայի: Հակառակ ընդունված անգրագետ դատողությունների` ՄԱԿ-ի 1947-ի բանաձևը հրեական ու արաբական պաղեստինյան պետության ստեղծման մասին խորհրդատվական էր, նաև` մերժված արաբական կողմից: Այդ պատճառով ունի զրոյական իրավաբանական ուժ: 1948-ի պատերազմից հետո Հորդանանն անօրինական օկուպացրել էր այդ տարածքները: Եվ ոչ ոք չէր պնդում, որ այնտեղ պետք է ստեղծվի պաղեստինյան պետություն: Բոլորը մոռացել էին ՄԱԿ-ի բանաձևը, ներառյալ ԽՍՀՄ-ը: Այլ խոսքով` Իսրայելը գրավեց այդ տարածքները պաշտպանական պատերազմի ժամանակ` այնտեղից դուրս մղելով անօրինական օկուպանտին: Սակայն մի՞թե դա տալիս է Արևելյան Երուսաղեմի անեքսիայի ու Հուդայում ու Սամարիայում բնակավայերի կառուցման իրավաբանական իրավունք: Այդ տարածքների վրա իավունքն Իսրայելին տալիս են Ազգերի լիգայի 1920-ի ու 1922-ի որոշումները, որ մանդատ էին տալիս Բրիտանիային այդ տարածքների ժամանակավոր տիրապետության` այնտեղ «հրեական ազգային օջախ» ստեղծելու նպատակով: Իսրայելի իրավունքն Ալ.Երուսաղեմի, Հուդայի ու Սամարիայի վրա բավականաչափ ակնհայտ է իրավական տեսակետից: Բարդությունները կապված են արաբ պաղեստինցի բնակչության ներկայության հետ, որ չի ցանկանում Իսրայելի իշխանությունն այդտեղ: Բայց դա քաղաքական խնդիր է:
Գոլանի բարձունքներն անգլիացիներն ու ֆրանսիացիները հավելեցին նորաստեղծ Սիրիա պետությանը, որ համարյա առաջին օրերից Իսրայելի հետ պատերազական վիճակում է իր կամքով: Ինչպես Իսրայելի կողմից Գոլանի բարձունքները նվաճելուց առաջ, այնպես էլ հետո: Ինչպե՞ս կարող է Իսրայելը բացատրել իր ներկայությունը Գոլանի բարձունքներում 52 տարի առանց միջազգային ճանաչման: Կա հայտնի բացատրություն` քանի որ սիրիացիները պարբերաբար գնդակոծում էին իսրայելական խաղաղ բնակավայրերը 1948-1967-ը, Գոլանում գտնվելը ռազմականան հրաժեշտություն էր: Հաջորդ հարցը` ի՞նչ հիմքով կարելի է արդարացնել Իսրայելի իրավասությունների տարածումը Գոլանի բարձունքների վրա: Եթե պաշտոնապես քննարկենք, մեկ երկրի տարածքի մի մասի առանձնացումը հօգուտ մեկ այլ պետության կարող է տեղի ունենալ փոխադարձ համաձայնությամբ` հետագայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատումով: Դա նույն իրավաբանական խնդիրն է, որ ունի Ռուսաստանը Ղրիմի դեպքում: Գոլանի բարձունքների ճանաչումով Թրամփը քայլ արեց այս հարցում միջազգային պրակտիկան փոխելու ուղղությամբ: Դա Իսրայելի համար վիթխարի հաղթանակ է` 52 տարի ամբողջ աշխարհին Գոլանի բարձունքների հարցում դիմակայելուց հետո: ԱՄՆ-ի ճանաչումը նշանակում է այսօրվա աշխարհում խաղի կանոնների փոփոխություն:
Դիտարկենք, թե ինչպե՞ս դա կազդի աշխարհի աշխարհաքաղաքական պատկերիվրա: Միանգամից կարելի է առանձնացնել բենեֆիցիարներին: Ռուսաստան և Հայաստան: Մոսկվայի արձագանքը, իհարկե, պետք է հաշվի առնի սիրիացի գործընկերների շահերը: Այդ պատճառով չպետք է սպասել Երուսաղեմի համար բարեկամական հայտարարություններ: Միաժամանակ` Մոսկվայում կան մարդիկ, որ ռուսական շահերը սիրիական շահերից վեր են դասում: Այդ պատճառով տեղին կլիներ լռությունը` բարյացկամության երանգով: Սակայն, ավելի շուտ, կկրկնվի ավանդական հակաիսրայելական հույզերի հորձանքը հեռուստաէկրաններից: