Հնդկաստանն հակաարբանյակային զենք Է փորձարկել
Международные новостиՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել Է, որ երկրում արտադրված հրթիռը հաջողությամբ արբանյակ Է խոցել երկրամերձ ուղեծրում:
«Հնդկաստանն այժմ խոշոր տիեզերական տերություն Է: Երեք րոպեից Էլ պակաս ժամանակում Հնդկաստանում արտադրված հակաարբանյակային հրթիռը խոցեց արբանյակը երկրամերձ ուղեծրում»,- ասել Է վարչապետը՝ հանդես գալով հեռուտաուղերձով:
Վարչապետն այդ իրադարձությունը պատմական Է որակել: Նրա խոսքով՝ մինչ այդ միայն երեք երկիր՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Չինաստանն են հասել նման նվաճումների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: