Հայտնի են հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողները
СпортԵրևանում ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը, ոսկե մեդալակիրներ են դարձել Հոմերոս Առաքելյանը (45 կգ), Կարապետ Մանվելյանը (48 կգ), Արմեն Հարությունյանը (51 կգ), Վարուժան Անտոնյանը (55 կգ), Աշոտ Խաչատյանը (60 կգ), Արման Խաչիկյանը (65 կգ), Լյովա Խաչատրյանը (71 կգ), Վիգեն Նազարյանը (80 կգ), Լյովա Գևորգյանը (92 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (110 կգ):