Ереван, 12.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Թեղուտը կշահագործվի, այլապես պետությունը լուրջ խնդիրներ կունենա․ Արեն Մկրտչյան

Այսօր՝ մարտի 27-ին Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը հայտարարել էր, որ առաջիկա օրերում պատրաստվում են հանդիպում կազմակերպել Ալավերդիում, քննարկել Թեղուտի հանքի վերաբացման թեման։ Պատգամավորը թեպետ նշում է, որ հանքը վերագործարկվելու է, սակայն շարունակում է կարծել, որ այն բնապահպանական և սոցիալական աղետ է։ 

Թեմայի շուրջ ԼՈԻՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է Աժ պատգամավոր Արեն Մկրտչյանիհետ։

«Ալավերդցիների հետ հանդիպման ժամանակ նոր սեփականատերը, ներդնողը պետք է տեղեկացնի, որ մեկնարկում է վերագործարկման պրոցեսը»,- իր խոսքում ասաց պատգամավորը։

Անդրադառնալով խնդրի նախապատմությանը, պատգամավորը նշեց․ «Ես ուզում եմ կարևոր շեշտադրում անել և հստակեցնել, որ Թեղուտի հանքը սեփականության իրավունքով պատկանում է ՎՏԲ բանկին։ Դա գրավի առարկա է եղել, կուզեք անվանենք սեփականության իրավունք, կուզեք անվանենք հանքի շահագործման լիցենզիա։ Այդ լիցենզիայի արժեքի համար  ՎՏԲ բանկը Վալլեքս ընկերությանը տրամադրել է 380 միլիոն դոլար։ Ընկերությունը չի կարողացել կատարել վարկային պարտավորությունները, այդ պատճառով հանքը որպես գրավի առարկա, անցել է բանկին։ ՎՏԲ բանկը ներգրավել է ներդնող և նաև օպերատոր, խորհրդատվական ծառայություն իրականցնելու համար՝ բուլղարական ընկերություն, նրանք եկել են հանքը վերագործարկելու։ Այսինքն, այստեղ կառավարության ներգրավվածությունն ու մասնակցությունը զրոյական է։ Կառավարությունը հանք շահագործելու թույլտվություն տվել է, բայց դա եղել է 2011 թվականին (եթե չեմ սխալվում ), վարկը տրամադրվել է 2013-ին, հանքը շահագործվել է 2015-ին։ 2017 թվականին հանքը փակվել է, և այնտեղ կար էկոլոգիական և սոցիալական աղետ։ 1200 մարդ մեկ օրում դարձել էր գործազուրկ, և կար պոչամբար՝ վնասված պատվարով ու մի շարք այլ խնդիրներով, որը մեծ ռիսկեր էր գեներացնում»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ հանքը շուրջ 14 ամիս է չի գործել, ինչը՝ ռիսկային է, քանի որ պոչամբարը գործնականում անտերության էր մատնված։ Հիմա խորհրդատվական ընկերության ներկայացուցիչները,  ներդնողները, բանկի աշխատակիցները գույքագրել են խնդիրները, ֆիքսել են բոլոր ռիսկերը։
 
Պատգամավորը նաև նշեց, որ հանքը վերաբացելուց առաջ այնտեղ պետք է մոտ 2 ամիս շինարարական աշխատանքներ կատարվեն․ «Հանքի վերագործարկումից հետո, եթե լինի նախկին բարձիթողի վիճակը, ապա բոլոր պատասխանատու մարդիկ դրա համար օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կենթարկվեն»,- ասաց Մկրտչյանը՝ նշելով, որ պետությունը պետք է վերահսկողություն ապահովի։

Անդրադառնալով Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի վերաբացման հնարավոր լինելուն՝ պատգամավորն ասաց․

«Երկու տարբեր ձեռնարկությունների մասին ենք խոսում, եթե այստեղ հանքը իր պաշարներով ստատիկ սպասում էր վերաբացմանը, ապա այնտեղ լրիվ այլ իրավիճակ է։ Ձուլարանի վերաբացման մասին, ոչինչ ասել չեմ կարող, քանի որ այս պահին որևէ զարգացում չկա։ Այստեղ խոսքը գնում է 630 աշխատողի աշխատատեղի խնդրի մասին, բայց միևնույն ժամանակ կար նաև էկոլոգիական աղետալի վիճակ։ Արտանետումների սահմանչափը գերազանցվում էր 7 անգամ, եթե նույնիսկ ձուլարանը վերաբացվի, այն չի կարող գործել նախկինի նման։ Ընդհանուր, տարածաշրջանում կա տնտեսության կառուցվածքը փոխելու խնդիր, այսինքն նոր ներդրումներ ներգրավելու, այլընտրանքային աշխատատեղեր բացելու, որպեսզի թե՛ Ալավերդին, թե՛ հարակից բնակավայրերը կախված չլինեն մեկ տնտեսվարողից»։

Նշենք նաև, որ Ֆեյսբուքյան գրառումից հետո օգտատերերի մոտ քննարկման առարկա էր դարձել այն, որ Թեղուտի հանքի վերաբացվելը խոսում է նրա մասին, որ նոր հանքեր են բացվելու նաև Տավուշում։

Անհանգստացնող թեմայի մասին խոսելով՝ Արեն Մկրտչյանն ասաց, որ երկու թեմաները միմյանց հետ որևէ կապ չունեն։ Նա հավելեց․

«Այստեղ խոսվում է արդեն մեկ անգամ շահագործված  հանքի մասին։ Թույլտվություն ունեցող, հսկայական պոչամբար կուտակած ընկերության և կոնկրետ սեփականատեր ունեցող ընկերության մասին է խոսքը։ Իսկ երկրորդ պարագայում կառավարությունը կարող է հանք շահագործելու թույլտվություն տալ կամ չտալ։ Սա արդեն կառավարության խնդիրն է և կառավարությունն իր առաջնահերթությունները սահմանել է։ Թեղուտի դեպքում թույլտվությունը ժամանակին տվողները տվել են։

Ի դեմս Թեղուտի՝ շատ ծանր ժառանգություն ենք ստացել, ես սա բացեիբաց և հստակ կարող եմ ասել։ Այո՛, այդ հսկայական պոչամբարը մեզ համար նույնպես անընդունելի է։ Բայց հանքը ունի սեփականատեր, բանկը վարկ է տրամադրել, որը հետ չեն տվել։ Բանկը պետք է փորձի հետ ստանալ այդ գումարը, իսկ դա պետք է արվի շահագործման միջոցով։ Հակառակ գործողությունները կարող են պետությանը լուրջ խնդիրների առջև կանգնեցնել»։

Պատգամավորը շեշտեց, որ եթե պետությունը փորձի միջամտել, սեփականատերը կարող է եվրոպական ատյաններում խոսեն պետության դեմ։

 

Աղբյուր

Специальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностейСкидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами