Շիրակում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ որոնվում են փայտի առեւտրով զբաղվողները
ОбществоՇիրակի մարզում այսօր՝ մարտի 28-ին, դանակահարություն է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում Արթիկի բժշկական կենտրոն աջ ոտքի հատվածում դանակի մի քանի հարվածներից ստացած վնասվածքներով մի քաղաքացի է տեղափոխվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ Արամայիս Գ.-ն է, որն ըստ բժիշկների հայտարարության՝ այս պահին ի վիճակի չի կատարվածի մասին բացատրություններ տալ։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նրա հետ Մեծ Մանթաշ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո նա դանակահարվել է։ Արթիկի ոստիկաններն արդեն պարզել են կռվի մասնակիցների ինքնությունը։ Ձեռնարկվում է անհրաժեշտ միջոցումներ նրանց եւ հանցագործության գործիք հանդիսացող գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրը հայտնում է նաեւ, որ դանակահարվածը եղել է իրեն պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի 14 XX 999 համարանիշի ավտոմեքենայով, եւ վիճաբանության պատճառը եղել է փայտի առեւտրով զբաղվելու խնդիրը։