Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանիների առաջնության հաղթողները հայտնի են
Спорт«Դինամո» մարզահամալիրում եռօրյա պայքարից հետո ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը:
Հայաստանի չեմպիոններ դարձան` Էդիկ Հարությունյանը (45 կգ), Հարություն Հովհաննիսյանը (48 կգ), Արսեն Բալակյանը (51 կգ), Հայկ Աբրահամյանը (55 կգ), Գենիկ Ասատրյանը (60 կգ), Տիգրան Ղազարյանը (65 կգ), Մենուա Յարիբեկյանը (71 կգ), Տիգրան Առաքելյանը (80 կգ), Լևոն Գևորգյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (110 կգ):
Հայաստանի առաջնությանը ընդհանուր առմամբ մասնակցում էին 235 մարզիկ: