Ապրիլի 1-ից կմեկնարկի Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը
КультураԱպրիլի 1-5-ը Խնկո Ապոր անվան մանկական ազգային գրադարանում կանցկացվի Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ։
Մշակութային շաբաթը նպատակ ունի երեխաների մեջ սերմանել ընթերցասիրություն, սեր դեպի գիրքն ու մշակույթը։
Միջոցառումների ծրագրում ընդգրկված են ցուցահանդեսներ, խաղ-մրցույթներ, երաժշտական ցերեկույթներ, կոմիտասյան երաժշտության ունկնդրում, գրական հոբելյանների մասին էլեկտրոնային ծանոթացումներ, հանդիպումներ երիտասարդ գրողների հետ։
Փակման օրը՝ ապրիլի 5-ին, Խնկո Ապոր անվան մանկական ազգային գրադարանում տեղի կունենա Հովհ․ Թումանյանի պատմվածքների ընթերցանություն։
Սպասվում են անհատական և խմբային այցելություններ:
Սիրով հրավիրում ենք մասնակից դառնալու և լուսաբանելու գրադարանում կայանալիք մանկապատանեկան տոնը։
Ծրագիր՝
Ապրիլի 1- Ցուցահանդես` «Տեքստ-կոնտեքստ»/ գրադարանի նկարչ. ստուդիայի սաների աշխատանքներ./ճեմասրահ Ցուցահանդես` «Տարվա հոբելյաններ»,
ճեմասրահ Ցերեկույթ՝ «Սիլվա Կապուտիկյան-100» - ժ.14:00, դահլիճ
Ապրիլի 2- Պոեզիայի ժամ և ծառատունկ՝ «Պահպանենք բնությունը», /պարսկ. և հայ. լ./ ժ. 10:00, Կապույտ մզկիթ
Ապրիլի 3- Խաղ-մրցույթ՝ «Անգլերենի դարձվածքներ», ժ.14:30
Երաժշտական ցերեկույթ՝ «Կոմիտաս 150», ժ.15:00, ձայնադարան
Ապրիլի 4- Ցերեկույթ՝ «Մայրության և գեղեցկության օր»,ժ. 13:30
Երաժշտական ցերեկույթ՝ «Թումանյանը և երաժշտությունը» ժ. 14:00, դահլիճ
Ապրիլի 5- Հանդիպում երիտասարդ գրողների հետ. Արփի Ոսկանյան, ժ.14:30
Փակում. հանդիպում գրողների հետ /ՀԳՄ-ի հետ համատեղ/ - դահլիճ
Բացի այդ շաբաթվա ընթացքում սպասվող միջոցառումներն են՝
Էլեկտրոնային ծանոթացում՝
«Գրական հոբելյաններ»,
Բարձրաձայն ընթերցանություն՝ Հովհ. Թումանյան «Պատմվածքներ»
Հեքիաթապատումների շարք՝ Հովհ. Թումանյան «Հեքիաթներ»
Երաժշտական կոլեկտիվ ունկնդրում՝ «Կոմիտաս»