Նոր Հայաստանի նոր թանկացումները. հերթը հասավ երշիկեղենին. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին շրջանում նկատելի են որոշ ապրանքատեսակների թանկացումները, այդ թվում՝ երշիկեղենի շուկայում: Մասնավորաբար, թանկացել է «Բեկոն» ընկերության մսամթերքը: «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, այս թանկացումը պայմանավորված է ոչ թե ինչ-ինչ հումքային ապրանքների թանկացմամբ, արտադրանքի ինքնարժեքի բարձրացմամբ և այլն, այլ մանրածախ վաճառքով զբաղվողներին շահագրգռելու միտումով: Ըստ էության, մեծածախ հանձնման գները մնացել են նույնը, իսկ մանրածախ վաճառքինը՝ ավելացել: Գնի «թանկացած» մասն ամբողջությամբ մնում է վաճառողներին (հասանելիք տոկոսից բացի), որպեսզի վերջիններս սպառողի հաշվին առավել շահագրգռված լինեն վաճառել հենց տվյալ ֆիրմայի մսամթերքը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում