Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել միջազգային մրցաշարում
СпортԱնապայում մեկնարկել է Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդական հուշամրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Ֆիլիպինների, Կուբայի, Թայլանդի, Շվեյցարիայի, Հնդկաստանի ուժեղագույն բռնցքամարտիկները:
60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանն ու 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը հաղթել են հնդիկ բռնցքամարտիկներին, իսկ 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը պարտություն է կրել ղազախ բռնցքամարտիկից:
Ապրիլի 3-ին ռինգ դուրս կգան եւ քառորդ եզրափակիչ մտնելու համար կպայքարեն 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 52 կգ քաշայիններ Արթուր Ղազարյանն ու Ռուսլան Ասլիկյանը եւ 64 կգ քաշային Արարատ Հարությունյանը: