Ռոբերտ Քոչարյանին ոչ թե համակարգիչ, այլ էլեկտրոնային գիրք է տրամադրվել
ОбществоՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է ոչ թե համակարգիչ, այլ էլեկտրոնային գիրք՝ առանց համացանցի հասանելիության, տեսա և լուսանկարահանման, ձայնագրելու հնարավորության, որի մասին, ի դեպ, նշված է նաև ՄԻՊ-ի տարեկան հաղորդման մեջ, մասնավորապես. «…դիմումի ներկայացման դեպքում անձին կթույլատրվի փոխանցել ոչ թե համակարգիչ, էլեկտրոնային գիրք, այն դեպքում, երբ էլեկտրոնային գիրքը չունենա լուսանկարահանման, ձայնագրելու ընթերցվող գրականությունն արդեն իսկ ներբեռնված լինի էլեկտրոնային գրքում»։
Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշման հավելվածի ձև N 2-ով սահմանվում է իրերի, առարկաների և սննդամթերքի ցանկը, որով արգելվում է կալանավորված անձանց և դատապարտյալներին ունենալ ցանկում նշված առարկաներն իրենց մոտ, ստանալ կամ ձեռք բերել հանձնուքներով, ծանրոցներով և փաթեթներով։ Արգելված իրերի ցանկում որպես արգելված իր, ի թիվս այլ առարկաների, ներառված է նաև համակարգիչը։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին