Ереван, 12.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Կալանքը պետք է լինի բացառություն և ոչ թե կանոն. Արտակ Զեյնալյան

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 3-ին Քննչական կոմիտեում մասնակցել է ՄԻԵԴ-ի և Հայաստանի վճռաբեկ դատարանի 2007-2017 թվականների արտահայտած իրավական դիրքորոշումներով մեկնաբանվող իրավադրույթների վերաբերյալ ուղեցույցի շնորհանդեսին:

Ինչպես տեղեկացրեցին   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղեցույցը կազմել են Քննչական կոմիտեի նախագահ, ի.գ.թ. Հայկ Գրիգորյանը, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Կոստանյանը և ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության գլխավոր մասնագետ Անուշ Գասպարյանը:

Նախարարը շնորհավորել է հեղինակներին ձեռնարկի շնորհանդեսի կապակցությամբ, այնուհետ նշել, որ «անձի ազատության կանխավարկածն ապացուցման անհրաժեշտություն չունի» բանաձևն անձի կալանավորման հարցի քննարկման առանցքն է: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ այն տարիներ շարունակ կայուն նախադեպային իրավունքի միջոցով ամրագրվել է ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, այնպես էլ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում:

«Բարձր դատարանների իրավաբանությունը անհրաժեշտ և բավարար նախադրյալներ է ստեղծել կալանավորման ինստիտուտի ողջամիտ ու հավասարակշռված կիրառության համար: Պրակտիկան, ցավոք, դեռևս հակառակ պատկերն ունի»,- նշել է նախարար Զեյնալյանը՝ ավելացնելով, որ թեև  Գլխավոր դատախազության կողմից հրապարակված վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2017թ-ի համեմատ արձանագրվել է խափանման միջոց կալանավորման կիրառման միջնորդությունների նվազում` մոտ 4.9 տոկոս` այն դեպքում, երբ մեղադրյալների թիվը մոտ 9.7 տոկոսով աճել է, որը փաստում է նաև Եվրոպայի խորհրդի քրեական վիճակագրության մասին ամենամյա զեկույցը, սակայն անելիքներ դեռ կան:

Արտակ Զեյնալյանը կարևորել է նման ուղեցույցերի մշակումը, բարձր գնահատել կատարված հսկայածավալ աշխատանքը և հույս հայտնել, որ այն կհամալրի քննիչների, դատախազների և դատավորների, ինչպես նաև՝ փաստաբանների, իրավապաշտպանների, լրագրողների մասնագիտական գրադարանը, ավելին՝ կծառայի իր նպատակին և ուղեցույց կդառնա կալանավորման հարցի քննարկման և դրա վերաբերյալ որոշում կայացնելու ժամանակ:

«Կալանավորումը պատժի տարրեր չի պարունակում. այն պատշաճ վարքագծի ապահովման միջոց է: Այնուամենայնիվ, իր կատարման խստությամբ կալանավորումը չի զիջում ազատությունից զրկելու ձևով կիրառվող պատժատեսակներին, ուստի, Արդարադատության նախարարությունը, կարևորելով կալանավորված անձանց երաշխավորված իրավունքների ապահովումը, հաջորդաբար իրականացրել և շարունակում է իրականացնել բարեփոխումներ»,- ընդգծել է նախարարը և ներկայացրել դրանցից մի քանիսը:

Երևանի 4 և մարզերի 3 բժշկական կենտրոններ ունենալու են կալանավորների համար նախատեսված հատուկ բաժանմունքներ:

  • Մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության հնարավորություն չունեցող, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացի հանդիսացող կալանավորված անձանց տեսակցության իրավունքի իրացումն ապահովելու նպատակով, կարճատև տեսակցության փոխարեն, ամսվա ընթացքում երկու անգամ մինչև 20 րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն է ընձեռվել:
  • Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովի քննարկման է ներկայացվել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որի համաձայն՝ միայն մերձավոր ազգականների հետ համատեղ բնակվելու իրավունքով երկարատև տեսակցություն կտրամադրվի երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև երեք օր տևողությամբ: Նույն նախագծով սահմանվում է, որ երկարատև տեսակցություն կտրամադրվի նաև կալանավորված անձի հետ ամուսնության մեջ չգտնվող այն անձի հետ, որի հետ կալանավորված անձն ունի համատեղ երեխա: Կալանավորված անձի խնդրանքով երկարատև տեսակցությունը կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ:
  • ՄԻՊ-ի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում բացառվելու է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ առանց հիմնավոր պատճառաբանության (կամ կամայական կերպով) տեսակցությունն արգելելու պրակտիկան:
  • Կալանավորված ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան ազատազրկման վայրում գտնվելիս ստանալ ժամանակավոր վկայական, որը թույլ կտա նրանց իրականացնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու իրենց իրավունքը:

Նախարարի խոսքով՝ նշված բարեփոխումներից բացի՝ Արդարադատության նախարարությունը կարևորում է Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը, որում ամրագրված են կալանավորմանն այլընտրանք հանդիսացող խափանման այլ միջոցներ՝ այդ թվում նաև էլեկտրոնային հսկողության սարքավորումների կիրառում: «Մեր բոլորի ջանքերը միտված են մի վերջնարդյունքի, որ կալանավորումը կիրառվի իսկապես բացառիկ դեպքերում, երբ հնարավոր չէ այլ միջոցներով ապահովել անձի պատշաճ վարքագիծը քրեական վարույթի ընթացքում»,- ասել է Արտակ Զեյնալյանը և հավելել, որ պետք է սկսենք կյանքի կոչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ամրագրված պահանջն այն մասին, որ կալանքը պետք է լինի բացառություն և ոչ թե կանոն:

Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностейСкидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах Армении