Ереван, 12.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Իրանի հետ ազատ առևտրի գոտու ձևավորման ժամանակավոր համաձայնագիրը ոչ միայն ԵԱՏՄ-ի, այլ Հայաստանի հաջողությունն է

 ՀՀ Ազգային ժողովն օրեր առաջ ընդունել է Իրանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորման մասին ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Այն մի փաստաթուղթ է, որի վավերացմամբ շահագրգռված է գործարար աշխարհը։ Համաձայնագիր, որը հնարավորություն կտա պարզեցնելու որոշ ընթացակարգեր եւ վերացնելու իրանական շուկա հայկական արտադրանք արտահանելու բոլոր արհեստական խոչընդոտները։

Նշենք, որ ԵԱՏՄ երկրներն ու Իրանը ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագիրը ստորագրել են 2018 թ. մայիսի 17-ին Աստանայում տեղի ունեցած տնտեսական համաժողովում։ Դա Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման առաջին փուլն է եւ կնքվել է 3 տարի ժամկետով՝ սահմանելով ԵԱՏՄ-Իրանի միջեւ առեւտրի հիմնական կանոնները։ Փորձագետներն արդեն հասցրել են գնահատական տալ համաձայնագրի ստորագրմանը։

Ի՞նչ է շահելու Հայաստանը, եւ գործարարության ինչպիսի բարենպաստ պայմաններ են ստեղծվելու հայ գործարարների համար։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը «ՀՀ»–ի հետ զրույցում ընդգծեց համաձայնագրի կարեւորությունը։

«Նման համաձայնագրի ընդունումը պետք է միանշանակ դրական գնահատել, քանի որ տնտեսական բաղադրիչից զատ, կարեւոր է այդ համաձայնագրի կքնման գործում Հայաստանի դերակատարումը նաեւ քաղաքական տիրույթում։ Ոչ բոլորը գիտեն, թե Հայաստանը ինչ մեծ դերակատարում ունի ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ նման համաձայնագրի կնքման գործում, եւ սա որոշակիորեն ոչ միայն ԵԱՏՄ-ի հաջողությունն է, այլեւ Հայաստանի, հաշվի առնելով, որ ցանկացած տնտեսական գործարք ունի նաեւ որոշակի քաղաքական բաղադրիչ։ Եվ այս համատեքստում Հայաստանի դերակատարման բարձրացումը քաղաքական եւ տնտեսական հարթություններում միանշանակ բխում է պետության շահերից»,-նշեց նա։
 
Ինչ վերաբերում է համաձայնագրի դրույթներին, ապա ըստ իրանագետի, բարենպաստ պայմաններ կստեղծվեն հայկական ապրանքների ներկայությունն իրանական շուկայում ապահովելու համար, քանի որ դեպի ՌԴ արտահանվող ապրանքները իրանական շուկայում չեն կարող տեղ գտնել, այդ թվում նաեւ ալկոհոլային խմիչքները, եւ ցանկալի կլինի, որ շեշտադրում արվի ավելի շատ տեխնոլոգիական արտադրության արտահանման վրա։

Շատ կարեւոր է, որ Հայաստանը կարողանա օգտվել ազատ տնտեսական գոտու ստեղծման իր առավելություններից, որը կարող է նպաստել ոչ միայն Հայաստան-Իրան երկկողմանի հարաբերությունների զարգացմանը, այլեւ կապող հարթակ լինել ԵԱՏՄ-ի համար։
Եթե կարողանանք Հայաստանի կամրջող այս առավելությունը իրականացնել հայ-իրանական սահմանին եւ հետո ստեղծել համապատասխան կառուցակարգեր, ապա Վարդան Ոսկանյանի գնահատմամբ, ցանկացած տնտեսական գործարք այսօր կարող է ներառել քաղաքական բաղադրիչ հատկապես Իրանի հետ հարաբերություներում։ Նկատենք, որ Իրանը շարունակում է անհասանելի մնալ ԵԱՏՄ երկրների արտահանողների համար, վարելով տրամաբանական քաղաքականություն՝ ելնելով երկրի առանձնահատկություններից եւ տնտեսական ոլորտում՝ աշխարհաքաղաքական ընդհանուր վիճակից։ Այսինքն՝ Իրանի տնտեսությունը բարձր մաքսատուրքերի պատճառով սահմանափակելով ներկրումը՝ առավելությունը տալիս է իրանցի գործարարներին, սպառելու իրենց արտադրանքը պետության ներսում։

Փաստաթղթի վավերացմամբ, նախատեսվում է շուրջ 500 անուն ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերի նվազեցում։ Ըստ տնտեսագետների, համաձայնագիրը կարող է նպաստել առեւտրի ծավալների ավելացմանը, հաշվի առնելով, որ երկու երկրների առեւտրաշրջանառությունը դեռեւս փոքր է եւ չի գերազանցում 300 մլն դոլարը։ Մինչդեռ ԵԱՏՄ երկրներից Իրանի հետ առավել ակտիվ համագործակցում է հենց Հայաստանը։ Հանրապետության արտաքին առեւտրում Իրանի բաժինը կազմում է ավելի քան 4 տոկոս, իսկ Ղազախստանում՝ մոտ 0,7 տոկոս, Ռուսաստանում՝ մոտ 0,5 տոկոս։

Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանի պարզաբանմամբ, Իրանի եւ Հայաստանի ոչ բավարար առեւտուրն ու առեւտրաշրջանառության խոչընդոտներն ունեն մի քանի պատճառներ։

Նախ Իրանի՝ երկար ժամանակ պատժամիջոցների ներքո գտնվելը ստիպել է երկրի ղեկավարությանը ներքին շուկան պաշտպանելու համար սահմանել ներկրման բարձր մաքսատուրքեր։ Հայաստանից եւ որեւէ երկրից ապրանք արտահանելը դեպի Իրան այդ իսկ պատճառով միշտ խոչընդոտ է եղել բարձր մաքսատուրքերի պատճառով՝ չառաջացնելով մրցակցություն։ Երկրորդ պատճառը, ըստ Մակարյանի, իրանական գործարարների փոփոխական մոտեցումն է պայմանագրերի գների եւ տնտեսական կանոների առումով։ Գործող պատժամիջոցների հետեւանքով արտարժույթով փոխանցումները եւս դարձել են անհնարին։

Ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ըստ նրա, ենթադրում է, որ ԵԱՏՄ անդամ երկրները կկարողանան ազատ առեւտուր սահմանել Իրանի հետ որոշակի անուն ապրանքների առումով, սակայն միաժամանակ պետք է հասկանալ խոսքն ի՞նչ ապրանքատեսակների մասին է։ Նա նկատեց, Իրանն իր շուկան պաշտպանելու համար կարող է ոչ բոլոր ապրանքների համար բացառել խնդիրները։ Իրանը դա պետք է սահմանի՝ ելնելով իր պետության կարիքներից եւ առաջնահերթ ապրանքատեսակներից։ Գագիկ Մակարյանը հարկ համարեց նշել, որ թեպետ ազատ առեւտրի գոտին կարող է խթանող մեխանիզմ լինել գործարարների համար, սակայն պետք է հասկանալ՝ ինչպե՞ս են հայ գործարարները մյուս խոչընդոտները հաղթահարելու հատկապես գումարների վճարումների փոխանցման առումով։
 
Լուսինե Նազարյան
Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностейСкидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах Армении