Վախճանվել Է ռեժիսոր Գեորգի Դանելիան
Культура88 տարեկան հասակում Մոսկվայում վախճանվել Է ռեժիսոր Գեորգի Դանելիան: ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ընտանիքի բարեկամը՝ լուսանկարիչ Յուրի Ռոստը: Դա հաստատել են Ռուսաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում:
Մահվան պատճառները դեռեւս ճշտվում են: Փետրվարին ռեժիսորին հոսպիտալացրել Էին թոքերի բորբոքումով, նրա վիճակը ախտորոշվում Էր որպես կայուն ծանր: Շնչառությունը լավացնելու համար բժիշկները նրան հատուկ դրել Էին արհեստական կոմայի վիճակում: Դանելիան ծնվել Է 1930 թվականի օգոստոսի 25-ին Թբիլիսիում, շուտով ընտանիքը տեղափոխվել Է Մոսկվա: 1960 թվականին Էկրաններ բարձրացավ Դանելիայի «Սերյոժա» դեբյուտային կինոնկարը: Ֆիլմը Գրան-պրիի արժանացավ Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում: Ռեժիսորին ճանաչում բերեց «Ես քայլում եմ Մոսկվայով» լիրիկական կատակերգությունը, որը Էկրան բարձրացավ 1964 թվականին: Դանելիան նաեւ նկարահանել Է «Երեսուներեք», «Մի՛ վշտանա», «Աֆոնյա», «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Կին-ձա-ձա», «Անձնագիր», «Նաստյա» եւ այլ ֆիլմեր: