Վրաստանում տարեսկզբից 2,8 հազար մարդ Է հիվանդացել կարմրուկով
Международные новостиՎրաստանում այս տարվա հունվար - մարտին 2880 մարդ Է հիվանդացել կարմրուկով: Այդ մասին ապրիլի 4-ին լրագրողներին հայտարարել Է Վրաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
«Չնայած այն բանին, որ վերջին մեկ ամսում որոշակի կայունացման դինամիկա Է նկատվում, այսինքն՝ աճի տեմպերն այնպիսին չեն, ինչպիսին եղել են հունվարին եւ փետրվարի սկզբին, այնուամենայնիվ, օրական ունենք 15 – 20 նոր դեպք»,- ասել Է Վրաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Ամիրան Գամկրելիձեն նշել Է, որ վարակման դեպքերի 60 տոկոսի համար հոսպիտալացում Է պահանջվել: «Այս տարի երկու մահացու դեպք ունենք»,- ասել Է կենտրոնի ղեկավարն՝ ընդգծելով, որ ժամանակին արված պատվաստումը կարմրուկի տարածման դեմ պայքարի միակ միջոցն Է: Մարտ ամսվա սկզբին Վրաստանի առողջապահության նախարարությունում հայտնել Էին կարմրուկով հիվանդանալու 2 հազար 115 դեպքի մասին: Հունվարի վերջին գերատեսչությունում հայտարարել Էին, որ երկրում համատարած բռնկում Է, եւ իրադրությունը կարող Է հայտնվել համաճարակի եզրին: