Սուրեն Քրմոյանը նշանակվել է փոխվարչապետի խորհրդական
ОбществоՏիգրան Ավինյանի որոշմամբ՝ Սուրեն Քրմոյանը նշանակվել է փոխվարչապետի խորհրդական:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Սուրեն Քրմոյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»,-ասված է փոխվարչապետի որոշման տեքստում:
Հիշեցնենք, որ Սուրեն Քրմոյանը մարտի 22-ին ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:
Կենսագրությունը
Կրթություն
1994-1999 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1999-2002 թթ. - սովորել և ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։ 45 գիտական հոդվածների, առողջապահական իրավունքի հարցերով գրքերի և ուսումնական ձեռնարկների համահեղինակ։
2001 թ. - Թուրինում մասնակցել է «Գնումների գործընթացի կառավարումը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերում» կրթական ծրագրի։ Ունի գնումների կառավարման մասնագետի որակավորման վկայական։
Աշխատանքային գործունեություն
1997-1998 թթ. - ՀՀ տրանսպորտի նախարարության Համաշխարհային բանկի կողմից աջակցվող վարկային ծրագրի իրականացման գրասենյակ։
1998 թ. - աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում որպես իրավաբան։
1998-2000 թթ. - «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործերի կառավարիչ և իրավական խորհրդական։
2000-2003 թթ. - «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավական փորձագետ։
2001-2011 թթ. - ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական։
2004 թ. - Առողջապահական համակարգի արդիականացման ճապոնական դրամաշնորհային ծրագրի տեղական փորձագետ, իրավաբան։
2004-2011 թթ. - «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավաբան։
2011 թ. ապրիլի 14-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար:
2014 թ. մայիսի 22-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ:
2014 թ. մայիսի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ:
2014 թ. հուլիս ամսին նշանակվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Ստամբուլյան հակակոռուպցիոն ծրագում ՀՀ կառավարության ներկայացուցիչ:
2015 թվականից առ այսօր հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կիրառման վերանայման 2-րդ փուլի ազգային փորձագետ:
2016թ. դեկտեմբերին նշանակվել է Անչափահասների արդարադատության խորհրդի (Juvenile Justice board) նախագահ:
2018 թվականին Սուրեն Քրմոյանը նշանակվել է Կոռուպցիայի դեմ պետությունների խմբում (ԳՐԵԿՈ) Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար
2019 թվականից «Արդարադատություն» գիտական հանդեսի խմբագրաական խորհրդի անդամ
2019 թվականի մարտի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:
2019 թվականի մարտի 29-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական:
Զինապարտ է, շարքային։