Կիևում հարգանքի տուրք են մատուցել ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին (լուսանկարներ)
Международные новостиAnalitikaUA.net-ի փոխանցմամբ` Կիևի կենտրոնում տեղադրված խաչքարի մոտ հայկական համայնքի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին:
Հարգանքի տուրքը մատուցելու էին եկել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Կիևի հայկական համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը, Հայերի միության նախագահի տեղակալներ Դավիթ Մկրտչյանը և Արմեն Վարդանյանը, հայկական եկեղեցու սպասավորներ և այլք:
Միջոցառումներն անցկացվել են Ուկրաինայի հայ երիտասարդների միության նախաձեռնությամբ:
Եկեղեցական արարողությունից հետո (Հայր Գեւորգ Աբյանի կատարմամբ) դեսպան Տիգրան Սեյրանյանը դիմել է ԶԼՄ և հայկական համայնքի ներկայացուցիչներին:
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, դարձել է միակ համաուկրաինական կազմակերպությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները: