Արցախի հիմնախնդրի կարգավորման շահագրգիռ կողմերը
АналитикаՎերջին շրջանում հանրության շրջանում ամենատարբեր ձևաչափով շրջանառության մեջ են դրվում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված տարբեր մոտեցումներ, այս համատեքստում բավական հատկանշական է Մեղրի հետ կապված հարցի շահարկումը:
Դեռևս 1992 թվականին շրջանառության մեջ էր դրվել ամերիկացի քաղաքագետ Փոլ Հոբլի հայտնի թեզը, որտեղ նա Մեղրին գնահատում էր որպես աշխարհի ամենաթանկ հողակտորը և առաջարկում էր Ղարաբաղյան կոնֆլիկտը լուծել այդ թանկ հողակտորի հաշվին:
Ներկայացնենք մի քանի դիտարկումներ կապված այդ հարցի վերաբերյալ:
Այդ ժամանակահատվածում Մեղրիի փոխանակմանն առաջին հերթին դեմ է եղել Իրանը, որի այն ժամանակվա դեսպանը ՀՀ-ում հայտարարել էր, որ հարցի նման լուծման դեպքում առաջինն Իրանը զորք կմտցնի Մեղրի և կպաշտպանի ՀՀ-ին, որովհետև հարցը հօգուտ Ադրբեջանի լուծման այս տարբերակով կոնկրետ իրականություն կդառնային Թուրքիայի պանթյուրքական ծրագրերը: Արագ ոտքի կհանվեին Իրանի թուրք ադրբեջանցիները, Թուրքիան կմտներ Միջին Ասիա, որի հետագա գոյությունը կսպառնար նաև Չինաստանին, որտեղ կա անջատողական ձգտումներով գոյություն ունեցող ույղուրական հարց: Թուրքիայի ներկայությունը Միջին Ասիայում հեռահար վտանգ էր նաև Ռուսաստանի համար, որտեղ քիչ չեն թյուրքական ծագումով ժողովուրդները:
Փաստ է, որ Արցախիհարցիլուծումըկախվածէմիայնհայժողովրդիկամքից, ըստ իսՄեղրիիփոխանակմամբհարցիլուծումըկախվածէԻրանից, Ռուսաստանից, անգամեթեկուզեք` Չինաստանից:
Նույն թվականին ՀՀ փոխնախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ պատվիրակությունը եղել էր Չինաստանում, և երբ վերադարձել են Հայաստան, զարմանալիորեն արտահայտել էին այն միտքը, որ Չինաստանում իրենց շատ լավ են ընդունել:
Հատկանշական է, որ այս կոնտեքստում հարցը պետք է նայել լայն տեսակյունից, թե ինչ աշխարհաքաղաքական ռիսկեր և հնարավոր վարիացիաներ կարող են առաջացնել:
Անդրանիկ Հարությունյան