Այն ժամանակ ֆիզիկապես սպանեցին ազգին, հիմա էլ ուզում են հոգեպես սպանե՞լ
Культура«Կարին» ավանդական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն անդրադառնալով ԱԺ-ի մոտ ինքնաբուխ կազմակերպված բողոքի ակցիային, Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ ժողովուրդը հավաքվել է, ոչ թե ասելու, որ տրանսգենդեր մի եղիր, այլ ցույց տալու, որ թույլ չի տա նման քարոզներով խաթարեն հասարակության բնականոն կյանքը:
«ԱԺ-ն այն ամբիոնը չի, որտեղից պետք է նման մարդիկ ելույթ ունենան: Իրավունքները խախտվելու ժամանակ նման մարդիկ պետք է դիմեն իրավապահ մարմիններին, ոչ թե գան խորհրդարան: Եթե այդ ժամանակ ոստիկանությունը կարգի չհրավիրի նրանց իրավունքները ոտնահարողներին, այդ ժամանակ արդեն կարող են խոսել մարդու իրավունքների մասին: Այսինքն, գոյություն ունի օրենք, որը բոլորի համար է, անկախ նրանից, թե նորմալ մարդ ես, աստվածավախ ես, թե՝ ոչ: Այսինքն, մարդու իրավունքները խախտվելու դեպքում պատիժ սահմանող օրգանը ոչ թե Ազգային ժողովն է, այլ ոստիկանությունը»,- ասաց Գ. Գինոսյանը:
Նա նաև նշեց, որ շատ այլ հարցեր էլ կան, որոնք հաշվի չի առնվում: Օրինակ, որ այն ինչ ընդունելի է եվրոպական երկրներում ապրող շատ մարդկանց համար, ընդունելի չէ մեր ժողովրդի համար: Եվ դա ամենևին էլ չի նշանակում, որ Եվրոպան դրանով առաջ է գնացել, իսկ մենք մնացել ենք քարե դարում:
«Վերջապես, կան հարցեր, որոնք մեր ազգի համար կործանարար են: Պետք է հասկանալ նաև, որ հոմոսեքսուալները միայնակ չեն նման բաներով զբաղվում: Եվ այս պարագայում ո՞վ կարող է վստահ լինել, որ նման մարդիկ իրենց սեռական հաճույքները բավարարելու համար ավանդական հայացքներ ունեցող մեկին ևս չեն պղծի: Հարց է ծագում, թե այդ դեպքում նույն այդ Եվրոպան նման ոտնձգություններից մեզ պաշտպանո՞ւմ է, թե՞ կարծում է, որ նրանց համար իրավուքներ կան, իսկ սովորական մարդկանց համար՝ իրավուքններ չկան»,- ասաց Գ. Գինոսյանը:
Համույթի ղեկավարը նշեց նաև, որ ժողովրոդը փաստորեն այս ակցիայով ցուց է տալիս, որ չի ընդունում նման արժեքները և դրա դեմ պատրաստ է անվերջ ընդվզել: Բացի այդ, ըստ նրա, պետք է պարզել նաև, թե ո՞վ է նրանց թույլ տվել մուտք գործել Ազգային ժողով:
«Հոկտեմբերի 27-ը բավարար չէ՞ր հասկանալու համար որ պատահական մարդիկ չպետք է մուտք գործեն Ազգային ժողով: Այն ժամանակ ֆիզիկապես սպանեցին ազգին, հիմա էլ ուզում են հոգեպես սպանե՞լ: Այն մարդը, ով ցուցակագրում էր, թե որ կազմակերպությունները պետք է մասնակցեր այդ քննարկմանը, պետք է նաև պարզեր, թե ով՝ ով է, ինչի մասին է պատրաստվում ելույթ ունենալ և այլն: Ինչո՞ւ չեն պատժում այն պատասխանատուներին, որոնք թերացել են իրենց գործում: Հարց է ծագում, թե, օրինակ, ինչո՞ւ ես կամ մյուսները չենք որոշում ԱԺ ամբիոնից խոսել մեր ավանդական սեռական կողմնորոշման մասին, բայց իրենք նման քայլեր իրականացնում են: Եվ վերջապես ի՞նչ է նշանակում մարդու իրավուքներ, երբ ուրիշի իրավունքներն են ոտնահարվում: Բացի այդ, առանց իրավունք ունենալու օրակարգից դուրս հարցերի մասին խոսելով ոտնահարել է իմ իրավունքը և այդ մասին որևէ մեկը ոչինչ չի խոսում»,- ասաց Գ. Գինոսյանը:
Արմինե Գրիգորյան