Մարկոս Պիզելին շարունակում է ապաքինվել վնասվածքից (տեսանյութ)
СпортՄարկոս Պիզելին շարունակում է ապաքինվել վնասվածքից: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը, ֆուտբոլիստի վերականգնումն ընթանում է սպասվածից ավելի արագ:
Մարկոսն արդեն անհատապես մարզվում է գնդակով և ֆիզիկական վարժություններ է կատարում:
Նա ցանկանում է հունիսին անպայման լինել Հայաստանում՝ հավաքականի հանդիպումների ժամանակ, իսկ սեպտեմբերին Մարկոսը, ամենայն հավանականությամբ, կօգնի հավաքականին նաև խաղադաշտում: