Մի տրանսգենդերի պատմություն
АналитикаՎերջին օրերին լրատվականների և ողջ մեդիադաշտի հիմնական քննարկվող թեման ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ-ում Մարդու իրավունքների ազգային օրակարգին առնչվող խորհրդարանական լսումների ընթացքում, տեղի ունեցած միջադեպն էր, որի ժամանակ, ինչպես արդեն հայտնի է, ելույթ ունեցավ «Իրավունքի կողմ» նախագահ Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով ոմնը, որը ՀՀ խորհրդարանի բարձր ամբիոնից համարձակորեն հանդես եկավ որպես տրանսգենդեր:
Հիմա մինչ այժմ չհասկացողները հասկացա՞ն, թե «գենդեր» ասվածն ինչ է։Իսկ նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ ասել է տրանսգենդեր, հակիրճ բացատրենք՝ բնածին սեռին հակառակ գնացած, սեռափոխեղած ու հակառակ սեռին բնորոշ սեռական կյանք վարող անձ։
Այլասերվածի ելույթից հետո հնչեցին ծափահարություններ։ Նրան Հայաստանի խորհրդարանում ծափահարեցին այնպես, ինչպես «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր և համանախագահ, իր հիմնադրած ու ղեկավարած կազմակերպության հետ Հայաստանում այլասերվածության քարոզչությամբ զբաղված, Սորոսի հիմնադրամից քանիցս ֆինանսավորում ստացած, Կանադայի և Հայաստանի քաղաքացի, ԼԳԲՏ-ների իրավունքների պաշտպան և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատ քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանին, երբ նա հերթական ֆորումի ժամանակ խոսեց կանանց իրավունքներից և նրանց բռնություններից:
ԱԺ-ում տրանսգենդեր Մարտիրոսյանի վերոնշյալ բովանդակությամբ ելույթը նախատեսված չէր, այն անակնկալ էր հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի համար և հարուցեց վերջինիս զայրույթը։Ի դեպ, Զոհրաբյանի տեղին դիտողությունը նույնպես արժանացավ ներկաներից մի քանիսի ծափերին ու «բրավոյին»։
Հայաստանի խորհրդարանում այսօր տրանսգենդերի հիշյալ ելույթից հետո ինչպե՞ս չասել՝ ահա թե ԱԺ ինչի են վերածել: Դեռ որքա՞ն պետք է այս լկտիությունը շարունակվի, մոտ են արդեն բոլոր սահմաններն անցնելուն։Նման մարդկանց մուտքն օրենսդիր, առավել ևս ԱԺ-ի բարձր ամբիոնից խոսելը՝ վիրավորանք է մեր ողջ ազգին: