Լիլիթ Բաբասյանը՝ 1300$ արժողությամբ պայուսակով և Անահիտ Սիմոնյանի մոդելավորած շքեղ հագուստով
LifestyleԱլեքսանդր Բաբասյանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանն իր Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է շքեղ տեսքով։ Լիլիթն իր տեղադրած լուսանկարում կրում է Անահիտ Սիմոնյանի ապրանքանիշի հագուստ։ Այն է՝ սեւ, դասական տաբատ, վերնաշապիկ, իսկ կերպարն ամբողջացրել են բարձրակրունկները։ Լուսանկարին կից հմայիչ դիետոլոգը մեկնաբանություն չի թողել։
Իսկ հայտնի բրենդի պայուսակը, որից կրում էր նաև Լիլիթ Հովհաննիսյանը, արժի մոտ 1300$։
Փաստորեն մեր աստղերը փորձում են հետ չմնալ արտասահմանյան իրենց "կոլլեգաներից"՝ թանկարժեք իրեր կրելու առումով։