Աղբանոցում հայտնաբերվել են այրված վիճակում ամպուտացված ոտք և կիսաձևավորված պտուղների 3 մարմին
ОбществоՈստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 11-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ ու առեղծվածային դեպքի փաստով: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com
Ժամը 10:00-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի աղբանոցում այրված վիճակում հայտնաբերվել է ամպուտացված ոտք և կիսաձևավորված պտուղների 3 մարմին:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են նաև ներարկիչներ, ինչպես նաև «բժշկական վտանգավոր թափոններ» նշումով կիսաայրված վիճակում պլաստմասե տարաներ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում