ԵԱ․ Հայաստանի հավաքականը բավարարվեց երկու բրոնզե մեդալով
СпортՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ բավարարվեց երկու բրոնզե մեդալներով։
72 կգ քաշային կարգում Հրանտ Կալաչյանը 3։4 հաշվով պարտվեց խորվաթ Դոմինիկ Էտլինգերին եւ չկարողացավ նվաճել բրոնզե մեդալ։
Հիշեցնենք, որ 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4։2 հաշվով հաղթել էր սերբ Մատե Նեմեշին։
Առաջին օրը բրոնզե մեդալ էր նվաճել 77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը։