Կոպենհագենում 23 մարդ Է բերման ենթարկվել անկարգությունների ընթացքում
Международные новостиԴանիայի ոստիկանությունը 23 մարդ Է բերման ենթարկել ապրիլի 14-ի երեկոյան եւ լույս 15-ի գիշերը Կոպենհագենի մի շարք շրջաններում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում: Նրանցից վեցը մնում են ոստիկանությունում: Անկարգություններն սկսվել են ապրիլի 14-ին Նյորեբրուի շրջանում աջ արմատական կուսակցություններից մեկի կողմնակիցների ցույցի ընթացքում, շրջան, որտեղ շատ միգրանտներ են բնակվում:
Դրա կազմակերպիչ Է դարձել Ռասմուս Պալուդանը, որը նախորդ ակցիաներից մեկի ընթացքում հրապարակայնորեն այրել Էր Ղուրանը: Ոստիկանության տվյալներով՝ Պալուդանի վրա են հարձակվել նրա հակառակորդները, սկսվել Է ծեծկռտուք, որի ընթացքում ոստիկանության վրա քարեր են նետվել: Այնուհետեւ քաղաքի մի քանի մասերում եւ Քրիստիանիի շրջանում ծայր են առել անկարգություններ: Ոստիկանությունն ստիպված Է եղել օգտագործել արցունքաբեր գազ, երբ ցուցարարները հրկիզել են բարիկադները: Նաեւ այրվել են կոնտեյներներ եւ ավտոմոբիլներ: Ինչպես հաղորդել Է Դանիայի ռադոն, ընդամենը տեղի Է ունեցել 90 հրդեհ, դրանցից 70-ը կարող Է կապված լինել անկարգությունների հետ: Պալուդանը ստիկանությանը քննադատել Է այն բանի համար, որ վերջինս բավարար քայլեր չի ձեռնարկել ցույցի ժամանակ խոսքի իր ազատությունը պաշտպանելու համար: Նա պնդում Է, որ իրեն հրամայվել Է հեռանալ Նյորեբրուից անկարգությունների սկսվելուց հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: