Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական 2-րդ խաղերին
СпортՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական երկրորդ խաղերին:
Lրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: «Եվրոպական խաղերի մասնակիցների կազմում փոփոխություն կլինի, և կփոխվի ներկայիս թիմը: Բայց հիմա չեմ հայտարարի կազմը: 60 կգ քաշային կարգում մրցակցություն է սպասվում: Իսկ մնացած քաշային կարգերում հետագայում կկողմնորոշվենք: Արթուր Ալեքսանյանը 99 տոկոսով կմասնակցի Եվրոպական խաղերին»,-ասաց մասնագետը:
Եվրոպական խաղերին Հայաստանը կներկայացնեն մարզիկներ՝ 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ և 97 կգ քաշային կարգերում:
Եվրոպական երկրորդ խաղերը կանցկացվեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը: Այս տարի խաղերին կմասնակցեն մոտ 4000 մարզիկ եվրոպական 50 երկրից: Մասնակիցները կմրցեն 15 մարզաձևերում` խաղարկելով 199 մեդալների հավաքածու: