«Եկել է մի ուժ, որը ծրագիր ունի ոչնչացնել մշակույթը». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» օրաթերթի զրուցակիցը գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանն է:
Մշակույթի գնահատման մասին
Ես ոչ թե մտավախություն ունեմ, այլ տեսնում եմ, որ եկել է որոշակի մի ուժ, որը հանձնարարական ու ծրագիր ունի ոչնչացնել մշակույթը: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ նախագահ, չեմ հիշում, թե որ վարչապետի ժամանակ ասացին՝ թող արվեստը գնա ժողովրդի մոտ, և պատկերասրահի լավագույն կտավները սկսեցին կախել կառավարության շենքում և այլուր: Թե ի՞նչ եղան մշակույթի այդ կոթողները, ոչ ոք չգիտի: Նոր իշխանություններն էլ եկել են նույն կոչով, նույն բանն են անում: Վաղը եղածի տերը չենք լինելու:
Մշակույթի նախկին նախարարը գրական գլխավոր մրցանակ է շնորհել Վիոլետ Գրիգորյանին, որը հայտնի է իր պիղծ «բանաստեղծություններով», իսկ 90-ական թվականներին կազմակերպել էր «կարմիր խնձորի թաղումը»: Եթե պարտադիր էր մրցանակը որևէ տիկնոջ տալը, ապա նոր էր մահացել Մարո Երկնափեշյանը, որը հանճարեղ բանաստեղծուհի էր, Սիլվայի մակարդակի ազգային արժեք: Վերադառնալով մասսայական քարոզչությանը՝ նշեմ, որ կա օնլայն հեռարձակվող մի հեռուստածրագիր, որի ժամանակ դասախոսություններ են կարդում՝ ուղղված մեր մշակույթի ֆենոմենը ու պատմությունը նսեմացնելուն: Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ հատուկ ծրագիր ու միտում։ Անշուշտ, շատ դեպքերում գործից չեն հասկանում, անգետ են, մշակույթի արժեքն ու իմաստը չեն պաշտպանում:
Մշակույթի նախարարության մասին
մշակույթի նախարարություն և չեն էլ կարող ունենալ: Օրինակ՝ Միացյալ Նահանգները հսկայական երկիր է, բայց մշակույթի նախարարություն չունի ու չի կարող ունենալ, քանի որ ուշ միջնադարում զավթիչները եկել, տեղացիներին կոտորել են, երկիր են ստեղծել՝ մերժելով նախորդ շրջանը: Իրենք ինչպե՞ս կարող են ունենալ մշակույթի նախարարություն: Հիմա նրանք իրենց փորձը փոխանցում են մնացած երկրներին, ասում են՝ մենք չունենք, դուք ինչո՞ւ պետք է ունենաք: Իրենք բարդույթ ունեն, որը փորձում են սեփական մշակութային ամլությունը տարածել համայն աշխարհում։
Այս ամենում ո՞րն է պետության գործառույթը
Պետությունը ինչի՞ համար ենք պահում։ Դա ինքնանպատակ չէ, որ ասենք՝«հայ ենք ու հայկական պետություն ունենք»։ Հայոց պետությունը բովանդակությամբ ու տեսլականով էլ պետք է հայկական լինի, այստեղ «եվրոռեմոնտը» տեղին չէ։ Մեր պետությունը պետք է ապահովի ազգի անվտանգությունը սահմանին, եթերում, գովազդներում, ամենուր, քանի որ կա ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգևոր անվտանգություն: Պետք է ճիշտ կազմակերպի կրթությունը, ազգի հետաքրքրությունների բևեռը, առողջապահությունը: Սակայն արվում է հակառակը.«գարդասիլ» է գովազդվում, որ կոչված է անպտուղ դարձնել մեր 12 – 45 ամյա աղջիկներին ու կանանց։ Սա քաղաքական դիվերսիա եմ որակում: Իսկ կրթության մեջ ուզում են եկեղեցու պատմությունը վերացնել և վերաշարադրել հայոց պատմության դասագրքերը:
Եթերով ուղղակի բարոյալքում են ազգին՝ մեծից փոքր, փոքրից մեծ: Հեռուստահաղորդումների մի մասն, իհարկե, անորակ է: Պետությունը նրա համա՞ր է, որ հեռուստատեսությամբ տեսնենք, թե քաղաքական հարթակներում ինչպես են անգետ տղաներն ու աղջիկները կռվի բռնվում: Ընդհանրապես ինչի՞ն են ծառայում: Որ զբաղեցնե՞ն «ղժղժան երաժշտությամբ», անիմաստ սերիալներով, որտեղ բացի «մուննաթից» ու «ռազբիրատից» ուրիշ բան չկա: Նույնիսկ հումոր չկա, դուք պատկերացնո՞ւմ եք, որ հայը հումոր չունենա: Ի՞նչ անդունդում ենք հայտնվել:
Կարծում եմ՝ սա պատահական չէ: Սկզբից մտածում էի, որ պարզապես սցենարներն անգրագետ, տաղանդից հեռու մարդիկ են գրում, բայց հետո համոզվեցի, որ հատուկ են ընտրում այդպիսի որակների տեր մարդկանց: Ուզում են՝ գա օրը, երբ հայը հնդկական սերիալը կնախընտրի հայկականից, իսկ ներգաղթողներն ավելի լավը ու հարազատ կերևան, քան տեղացիները: Չէ՞ որ սա էլ է քարոզչություն: Այն ամենուր և ամեն կերպ է դրսևորվում: Այսօր հեռուստաեթերով մթերք են գովազդում, որտեղ գենդերային քարոզչության վրա է կառուցված ողջ ինտրիգը։ Ասում են՝ «կարևոր չէ՝ աղջիկ է, թե տղա, կարևորը՝ լավը լինի»: Դե ես էլ ասում եմ՝ կարևոր չէ, թե ում են կոնկրետ ներկայացնում, կարևորն այն է, որ ծառայեն ազգի վեհ նպատակներին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում