ՀՀ քաղաքական դաշտի «դավադրապաշտական» էլեմենտները
АналитикаՀՀ-ում վերջին մեկ տարվա ընթացքում բավականին մեծ հույսեր ու սպասումներ են տածում դեպի կառավարությունն ու հատկապես վարչապետ Փաշինյանը: Միաժամանակ փաստացի ակնհայտ է, որ հանրության մոտ առաջացած սպասումները հնարավոր չէ բավարարել։Ընդ որում, դրանք այն սպասումներն են, որոնք ձևավորվել են ոչ իշխանության կողմից հնչեցված խոստումների շնորհիվ։ Հանրության տարբեր շերտեր իրենց սպասումներն ու պատկերացումներն ունեին հեղափոխության վերաբերյալ։ Պատահական չէ, որ երկրում շրջադարձային իրողություններից մեկ տարի անց էլ տարբեր խավերի մոտ, ում սպասելիքները չեն արդարանում, անընդհատ հնչում է ավանդական հարցը՝ բա հեղափոխություն արել ենք նրա համար, որ մեզ չթողնե՞ն կարմիր լույսի տակ ով անցնել կամ սահմանն առանց մաքսային ստուգումների հատել, մեքենան որտեղ պատահի կայանել, ուրիշի սեփականությանը տիրանալ և այլն։
Մի բան պարզ է նաև, որ հեղափոխականների խոստումների և հանրության սուբյեկտիվ ընկալումների արդյունքում իշխանության վարկանիշը պետք է ընկներ։ Եվ նոր իշխանության ըտրված քարտ բլանշի ժամանակաշրջանի ավարտից հետո ու իշխող ուժի վարկանիշի ակնհայտ անկման պարագայում երկրում սրվում են ոչ միայն հասարակություն-իշխանություն հարաբերությունները, այլև քաղաքական դաշտի որոշակի դերակատարներ սկսում են ակտիվանալու ավելի համարձակ քննադատել իշխանություններին, ինչն ընդամենը մի քանի ամիս առաջ իրենց համար շատ անհասանելի էր. մտավախություն կար, որ հանրությունը չի ընդունի քննադատությունը, և իրենք կդառնան հանրության թիրախ։Այժմ, սակայն, իրավիճակը փոխվել է։ Այս ֆոնին առանձնապես զարմանալի չէ, որ վերջին շաբաթների ընթացքում իշխանության և տարբեր քաղաքական ուժերի, գործիչների միջև տեղի են ունենում բավականին սուր բախումներ։Ընդ որում, այդ բախումները տարբեր հարթակներ ում ու տարբեր մակարդակներում են։
Պայքարն ընթանում է ոչ միայն քաղաքական հարթակում. ավելի լուրջ բախումներ են առկա նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Վերջինս գրեթե ցուցադրաբար իր օգնական նշանակեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի մորը։ Պարզ է, որ սա բավականին լուրջ հարված էր Սարգսյանի նկատմամբ մշտապես խանդի զգացումներ ունեցող Փաշինյանին։ Փոխարենը խորհրդարանը շատ բարեհաջող խափանեց Արմեն Սարգսյանի կողմից որպես ՍԴ անդամ առաջադրված թեկնածուի՝ Գոռ Հովհաննիսյանի ընտրությունը։ Մասնագիտական առումով վերջինս իհարկե անխոցելի է, քանի որ միջազգային մեծ փորձ ունի։ Սակայն ընտրությունը խորհրդարանական մեծամասնության կողմից ցուցադրաբար տապալվեց։ Սա, ըստ էության, Փաշինյանի պատասխանն էր ՀՀ նախագահին։
Առավել ռիսկային է ներիշխանականոլորտը։Այդ մասին շատ է խոսվել, կանխատեսվել է, որ ուշ թե շուտ իշխանության քաղաքական թևը պետք է պայքարի քաղաքացիական թևի դեմ։Այստեղ պատահական չէ Դավիթ Սանասարյանին կոռուպցիոն սկանդալներից մեկում որպես մեղադրյալ, և նրա գործունեությունը ժամանակավոր կասեցվել է։
Ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը պայքարում են այս մի քանի հարթություններում։Եվ հարց է, թե որքան ռեսուրս ունի Նիկոլ Փաշինյանն այդ բոլոր ճակատներում որակյալ ու լուրջ մարտեր վարելու, միաժամանակ երկիրը ղեկավարելու համար։
Անդրանիկ Հարությունյան