Օրգանիզմի 5 ազդանշան, որոնք հուշում են մագնեզիումի պակասի մասին
LifestyleՀասուն մարդուն օրական անհրաժեշտ է 300-420 մգ մագնեզիում հոգեկան եւ ֆիզիկական ներդաշնակության համար: Սակայն այսօր մոլորակի 4-ից 3 բնակչի մոտ կա դրա պակաս: Սովորաբար մագնեզիումի դեֆիցիտ է լինում այն մարդկանց մոտ, ովքեր շատ են օգտագործում կիսաֆաբրիկատներ, վերամշակված մթերքներ ու սպիտակուցներ:
Ահա մագնեզիումի պակասի ամենավտանգավոր նշանները.

- Ցավեր մարմնի տարբեր մասերում
Գլխացավը, փորացավը կամ ոտքերի ցավը ամենատարածված նշանն է: Դրա մասին կարող է վկայել նաեւ մկանային ցավը, կոկորդի այրոցը, հանկարծակի ցավը ծնոտի, երբեմն նաեւ կրծքավանդակի շրջանում:

- Անհանգստություն եւ նյարդայնություն
Մագնեզիումի դեֆիցիտն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա: Նշանները կարող են շատ լուրջ լինել՝ անհանգստություն, պանիկա, նյարդայնություն, անտեղի բարկություն: Կարող է նկավել նաեւ ձեռքերի ու ոտքերի թմրություն:

- Հուզմունք
Սիրտ-անոթային համակարգը նույնպես տուժում է մագնեզիումի պակասից: Դա արտահայտվում է ուժեղ սրտխփոցով ու ստենոկարդիայով: Ծանր դեպքերում դա նման է սրտի նոպայի:
- Վարքագծի խանգարում
Մարդիկ, ովքեր առաջ վստահ էին իրենց ուժերին, դառնում են լարված, նյարդային ու հոռետես: Սովորաբար մագնեզիումի դեֆիցիտ ունեցողները չեն կարողանում ապրել առանց շոկոլադի: Կանայք կարող են ունենալ մենստրուալ ցիկլի խանգարումներ: Տղամարդիկ արող են դառնալ անտարբեր:

- Քնկոտություն եւ հիշողության խանգարում
Քնկոտությունը, անորեքսիան, անտարբերությունը, ցրվածությունը, հոգնածությունը եւ չկենտրոնանալը նույնպես մագնեզիումի դեֆիցիտի նշան են: Իսկ եթե մարմնի տարբեր հատվածներում զգում եք ծակոցներ, ունենում եք հալուցինացիաներ, թմրում են վերջույթները, չեք կարողանում միտքը նորմալ արտահայտել ուրեմն ձեր օրգանիզմում մագնեզիումի կրիտիկական պակա կա:
Մագնեզիումի դեֆիցիտն առաջանում է.
Սպիտակուցների չարաշահումից: Հնարավորինս նվազեցրեք սննդակարգում միսը: Դրանում առկա կալցիումն ու ֆոսֆորը նվազեցնում են մագնեզիումի յուրացումը: Ալյուրը, շաքարը եւ բրինձը նույնպես ոչնչացնում են այն:
Սուրճի ու ալկոհոլի ազդեցությունից մագնեզիումի պաշարներն ավելի արագ են սպառվում:
Հակաբեղմնավորիչ, միզամուղ, հակադիաբետային ու հակատուբերկուլյոզային դեղամիջոցները նույնպես պատճաառ են մագնեզիումի դեֆիցիտի:
Սթրեսը մագնեզիումի ամենամեծ սպառողն է: Կանայք հատկապես դաշտանի օրերին մեծ քանակությամբ մագնեզիում են կորցնում: Այդ պատճառով էլ պետք է լավ սնվեն:
Մագնեզիումի հարուստ աղբյուր են ցորենազգիները, ընկուզեղենը, սոյան, ավոկադոն, կակաոն, ոլոռը, կանաչ բանջարեղենները, բանանը, եգիպտացորենը եւ կիտրոնը: Նաեւ օգտակար կլինի բավարար քանակությամբ մաքուր ջուրը:
Առողջ եղեք: