Լարսը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար․ 115 մեքենա է կուտակված
Международные новостиՎրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 21։00-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն՝ փակ է բեռնատարների համար։
Ռուսական կողմում կա կուտակված մոտ 115 բեռնատար ավտոմեքենա: