Սա ամենահամեղ բաղադրատոմսերից մեկն է, որը ստացվում է չափազանց հյութալի և ախորժելի:
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ

200 մլ սլիվկի 10-20% յուղայնության
250 գրամ հավի ֆիլե
150 գրամ շամպինյոն
1 գլուխ սոխ
1 քաղցր կանաչ բիբար
աղ, պղպեղ
0,5-1 թեյի գդալ կարի
1 ճգ ալյուր
ձիթապտղի յուղ
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
1, կտրատում ենք սոխը, սունկը, կանաչ պղպեղը և հավի ֆիլեն :Հավի կտրատած միսը թաթախում ենք ալյուրի մեջ , աղ ու պղպեղ ենք անում ըստ ճաշակի, տապակում ենք ձեթի մեջ 5 րոպեից ոչ ավել, ապա լցնում ենք ամանի մեջ, հետո սոխառած ենք անում 5 րոպե ոչ ավել, ավելացնում ենք սունկը , աղ ու կարի, տապակում ենք 3-5 րոպե , նախօրորք տապակած հավը ավելացնում ենք և խառնում, լցնում ենք սլիվկին , եռալուն պես անջատում ենք:

Բարի ախորժակ: